loader
< Վերադառնալ
img

29.01.2024

"Empty tokens" կամ "overpriced pixels" արտահայտությունները հաճախ օգտագործվում են NFT-ներին բնութագրելու համար: Բայց ի՞նչ են NFT-ները, և ինչու՞ են կարծիքներն այդքան հակասական:  

NFT հապավումը բացվում է որպես Non-Fungible Token, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր NFT յուրահատուկ է և չկրկնվող, և չի կարող փոխարինվել մեկ այլ NFT-ով: Այն տարբերվում է կրիպտոարժույթներից, նրանով, որ անհնար է NFT-ն բաժանել ավելի փոքր մասնիկների և օգտագործել դրանք։ NFT-ն կարող է սահմանվել որպես կրիպտոակտիվների տեսակ, որը ներկայացնում է որևէ իրի սեփականությունը:

NFT-ները կիրառվում են բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են թվային արվեստը, երաժշտությունը, խաղերը և վիրտուալ անշարժ գույքը: NFT-ների շնորհիվ նկարիչները կարող են տոկենիզացնել իրենց աշխատանքը և ստեղծել առցանց ցուցահանդես, որտեղ ներդրողները և կոլեկցիոներները աշխարհով մեկ կարող են ձեռք բերել թվային արվեստ: Երաժիշտները կարող են տոկենիզացնել իրենց երգերը և վաճառել դրանք իրենց երկրպագուներին՝ առանց միջնորդների անհրաժեշտության: Խաղային ոլորտում NFT-ները մասնակիցներին թույլ են տալիս լիովին վերահսկել և կառավարել իրենց թվային ակտիվները, և նույնիսկ բարձր գնով վաճառել եզակի NFT գործիք, որն օգտագործվում է տվյալ խաղի մեջ կամ թվային ոլորտում իրենից արժեք է ներկայացնում: Վիրտուալ անշարժ գույքի շուկայում օգտատերերը կարող են տոկենիզացնել իրենց գույքը, ինչպիսիք են շենքերը կամ հողերը և զարգացնել վիրտուալ հողատարածք: 

NFT-ների ներդրումային ներուժը դժվար է գնահատել դինամիկ միջավայրի պատճառով: Որոշները մեծ եկամուտներ են ունեցել իրենց NFT ներդրումների շնորհիվ, մինչդեռ մյուսները տուժել են շուկայի բարձր անկայունության պատճառով: NFT-ները չափազանց անկայուն են շահարկումների և խարդախությունների առատության պատճառով: NFT-ի գնի վրա ազդում են տարբեր գործոններ, ինչպիսիք են NFT ստեղծողի համբավը, արտադրված քանակությունը, սեփականության պատմությունը և այլն: Խոսելով խարդախություններից՝ NFT-ի սեփականությունը ամենակարևոր թեմաներից մեկն է, որին պետք է անդրադառնալ: NFT գնելու ժամանակ պետք է պարզել արդյոք ներկայացված NFT-ն բնօրինակն է, թե պարզապես լավ պատրաստված կրկնօրինակ: 

Նախքան NFT ձեռք բերելը, կարևոր է ուսումնասիրել հետաքրքրող NFT-ի մանրամասները՝ հնարավոր կորուստների հավանականությունը նվազեցնելու համար:  

NFT-ների շուկան իհարկե գլոբալ է, սակայն հայկական շուկայում նոր հնարավորություններ նույնպես ստեղծվել են, ինչպիսին է օրինակ՝ ft.nft.am-ը, որը հայկական առաջին NFT հարթակն է ՀՀ դրամով NFT-ներ ստեղծելու, գնելու և վաճառելու համար: 

Ամփոփելով, կարելի է ասել, որ NFT-ները ունեն որոշակի խնդիրներ և մտահոգություններ մտավոր սեփականության և խարդախությունների վերաբերյալ: Սակայն կարծում եմ, որ կարևոր է օգտագործել այն հնարավորությունները, որոնք NFT-ները տրամադրում են և դրանք կիրառել այլ ոլորտներում՝ նոր պրոդուկտներ և հնարավորություններ ստեղծելու համար:  

Fun fact! Աշխարհի ամենաթանկ NFT-ն՝ «The Merge»-ը վաճառվել է 91,8 միլիոն դոլարով»: ☺

Մերի Ազարյան

cYerevan1356

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

AI preparedness across countries

According to the International Monetary Fund (IMF), almost 40% of global employment is exposed to AI, with certain industries more exposed to AI-driven automation than others...Ավելին

img

Revolutionizing cancer Treatment with AI

Did you know that both in the USA and Armenia cancer is considered to be second death cause. In Armenia it is 19%. This fact was presented during seminar “Revolutionizing cancer Treatment: Harnessing AI for Biomedical imaging”...Ավելին

img

Կարեն Գյուլբուդաղյան: Տեսլական ունեցող առաջնորդ, ով փոխում է Հայաստանի տեխնոլոգիական եվ բիզնես միջավայրը

Կարեն Գյուլբուդաղյանը հայտնի գլոբալ առաջնորդ է, ով հայտնի է Հայաստանի նորարարության, տեխնոլոգիական ստարտափների խթանման և երկրի ձեռներեցության միջավայրի ձևավորման համար...Ավելին

առավել ընթերցվող