25.12.2024
TUMO Labs-ը վերջերս անցկացրեց ագրոտեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր։ Այն տաղանդավոր երիտասարդների համար 12-շաբաթյա մի ճամփորդություն էր, որի ընթացքում իրենց կողմից մշակվեցին նորարարական գաղափարներ, որոնք կարող են կիրառվել գյուղատնտեսության ոլորտում։
Դիմորդները կազմել են վեց թիմ, որոնցից յուրաքանչյուրին տրվել է դրամաշնորհ՝ իրենց առաջադրած նախագծերը մեկնարկելու համար: Ծրագրի ընթացքում այս երիտասարդ նորարարները ստացել են փորձառու և բարձրակարգ մենթորների և խորհրդատուների արժեքավոր ուղղորդում և աջակցություն՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:
Ահա այս թիմերի կողմից մշակված ուշագրավ նախագծերը.
- Hydrofresh Այս նորարարական համակարգը մշակում է անասնակեր (fodder)՝ արագ աճող բուսական սնունդ: Վերականգնվող էներգիայով սնվող և հեշտ տեղափոխման համար նախագծված Hydrofresh-ը առաջարկում է տարբեր կլիմաներում կայուն և հարմարվող լուծում սննդի արտադրության համար: Այս նախագծի հեղինակները Շուշաննան, Դիանան և Արմինեն են:
- Freeze Wave-ը կիրառում է առաջադեմ ուլտրաձայնային տեխնոլոգիա՝ սննդի ներսում ստեղծելով այնպիսի բյուրեղներ, որոնք, պահպանելով սննդի համը և որակը, միաժամանակ երկարացնում են պահպանման ժամկետը: Սառեցման այս մոտեցումը ստեղծել են Լիանան, Գոհարը, Մարիամը և Արամը:
- GrainGuard-ը հացահատիկի պահեստավորումը հսկող խելացի համակարգ է: Օգտագործելով մեքենայական ուսուցում՝ GrainGuard-ը մանրակրկիտ վերահսկում է պահեստավորման պայմանները՝ բացահայտելով և կանխարգելելով հնարավոր կորուստները՝ ապահովելով հացահատիկի պահուստների անվտանգությունն ու որակը: Այս նորարարական լուծման հեղինակները Վանիկը, Հրաչը, Աստղիկը և Արսենն են:
- Lamboo-ն նպատակ ունի կատարելագործելու և բարելավելու ոչխարաբուծական պրակտիկան: Օգտագործելով առաջադեմ համակարգչային տեսողության տեխնոլոգիան՝ Lamboo-ն ավտոմատացնում է աշխատատար գործողությունները՝ ոչխարաբուծությունը դարձնելով ավելի արդյունավետ ֆերմերների համար: Այս նախագծի ղեկավարները Մերին, Դավիթը, Մուհամմադը և Դավիթն են:
- VertiBox Եթե ցանկանում եք թարմ, տեղական աճեցված կանաչիներ, ապա VertiBox-ը բերում է դա ձեր ցանկացած վայր: Թիմի կողմից նախագծված նորարարական, կանաչիներ աճեցնող ուղղահայաց ֆերմայի արկղերը ապահովում են հասանելիություն բարձրորակ, թարմ մթերքին: Այս հարմարավետ լուծման հեղինակները Ավետիսը, Մանանը և Շուշանն են:
- RoBob Այս ջանասեր ռոբոտը պատրաստվում է հեղափոխել ջերմոցային գործընթացները: RoBob-ը ավտոմատացնում է բույսերին քիմիական նյութեր կիրառելու գործընթացը՝ ապահովելով ճշգրիտ և արդյունավետ բաշխում՝ նվազեցնելով ձեռքով աշխատանքը և մարդկային սխալի ռիսկը: Այս նորարարական տեխնոլոգիայի հեղինակները Դավիթը, Էդգարը, Ղազարը և Սարգիսն են:
Տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ, աջակցություն և հարթակ իրենց գաղափարներն իրագործելու համար՝ TUMO Labs-ը զարգացնում է նորարարական հմտություններ ունեցող նոր սերունդ, որոնք պատրաստ են հեղափոխել անգամ սննդի արտադրության ապագան: Նախագծի մենթորներն են Վարդան Ուռուտյանը, Գևիկ Դավուդին, Աննա Խաչատրյանը, Ներսես Խաչատրյանը, Լևոն Մինասյանը և այլք։ Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
2025թ-ին ԹՈՒՄՈ Լաբերում կլինի այլ ինկուբացիոն ծրագիր՝ կանաչ տեխնոլոգիաների թեմայով։
BAJ Աքսելերատորի 5-րդ տարեդարձի ծրագիր. երբ նորարարությունը հանդիպում է գլոբալ ազդեցությանը
Սա պարզապես մեկ այլ աքսելերատորի ծրագիր չէ, այլ ստարտափների հաջողության պատմությունների վերածելու փորձառություն...Ավելին
Տեխնոլոգիական առաջնորդը վերադառնում է հայրենիք՝ Հայաստանի տիեզերական հավակնությունների հետևից
Մեր հաջորդ տեխնոլոգիական առաջնորդը դոկտոր Մերի Հրաչուհի Բողոսյանն է՝ NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում և The Aerospace Corporation-ում փայլուն կարիերա ունեցող, պարգևատրված ճարտարագետը, ով 2015 թվականին վերադարձավ Հայաստան...Ավելին
Հայկական ստարտափների աճը 2024թ.-ին՝ ներգրավելով ավելի քան 130 միլիոն դոլարի ներդրումներ
2024 թվականին հայկական ստարտափները ներդրումների զգալի աճ են արձանագրել՝ ներգրավելով ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլար...Ավելին
Մեկնաբանություններ