loader
< Վերադառնալ
img

04.01.2025

2024 թվականին հայկական ստարտափները ներդրումների զգալի աճ են արձանագրել՝ ներգրավելով ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս նշանակալի աճը արտացոլում է հայկական տեխնոլոգիական ոլորտի փոփոխությունը, որը աստիճանաբար հեռանում է աութսորսինգի մոդելից և անցնում է նորարարական պրոդուկտների ստեղծմանը, որը գրավում է վենչուրային կապիտալիստների ուշադրությունը։ Հայաստանում այժմ գործում է ավելի քան 400 ստարտափ (աղբյուր՝ https://innotechnics.com/)։

Հետևյալ հայկական ստարտափ ընկերություններն են ստացել ամենամեծ ներդրումները.

  1. SuperAnnotate (36 միլիոն ԱՄՆ դոլար)՝ մեքենայական ուսուցմամբ աշխատող հարթակ, որը հնարավորություն է տալիս համակարգչային տեսողության ինժեներներին և պիտակավորում անող թիմերին ստեղծել, ծանոթագրել, կառավարել և ավտոմատացնել բարդ համակարգչային տեսողության նախագծեր։
  2. Hercules AI (26 միլիոն ԱՄՆ դոլար)՝ գեներատիվ արհեստական բանականության ընկերություն, որը թույլ է տալիս ձեռնարկություններին մշակել, տեղակայել և անվտանգ կերպով գործարկել գեներատիվ արհեստական բանականության հավելվածներ։
  3. EasyDMARC (20 միլիոն ԱՄՆ դոլար)՝ էլեկտրոնային փոստի անվտանգության ամբողջական լուծում, որը պաշտպանում է կազմակերպության դոմենը և էլփոստի ենթակառուցվածքը։ EasyDMARC-ը վերջերս վերադարձրել է ներդրողների՝ ապահովելով սկզբնական ներդրման 20-ապատիկ եկամտաբերություն։
  4. Podcastle AI (13.5 միլիոն ԱՄՆ դոլար)՝ համապարփակ հարթակ, որը նախատեսված է փոդքասթների ստեղծման գործընթացը պարզեցնելու համար՝ թույլ տալով փոդքասթերներին հեշտությամբ ձայնագրել, մշակել և հրապարակել իրենց բովանդակությունը։
  5. Biosim AI (12.25 միլիոն ԱՄՆ դոլար)՝ մշակում է բժշկական տեխնոլոգիաներ, որոնք արագացնում են դեղերի հայտնաբերման գործընթացը։
  6. Activeloop AI (11 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ստեղծել է յուրահատուկ տվյալների բազա (Deep Lake)՝ հատկապես նախատեսված խորը ուսուցմամբ և մեծ լեզվական մոդելներով աշխատող արհեստական բանականության հավելվածների համար։
  7. BluQubit (10 միլիոն ԱՄՆ դոլար)՝ առաջարկում է քվանտային ծրագրային ապահովում որպես ծառայություն՝ քվանտային ալգորիթմների իրականացման համար։

2024թ.-ին ներդրումներ ստացած այլ նշանակալի հայկական ստարտափներ.

  • Waveye՝ վաղ փուլի ստարտափ, որը կենտրոնացած է ինքնավար տրանսպորտային միջոցների և անվտանգության կիրառությունների համար պատկերային ռադարների մշակման վրա։
  • Tactun՝ կառուցում է արհեստական բանականության համար պատրաստ սարքային վերահսկիչներ և խելացի մեքենաշինական արտադրողների համար no-code ծրագրային հարթակներ։
  • StarsHunt AI՝ ավտոմատացնում է հաստիքի համար դիմած թեկնածուների ընտրության գործընթացը ինքնավար արհեստական բանականության հարցազրուցավարի միջոցով։
  • BrandLens՝ պարզեցնում է կարճ տեսանյութերի ստեղծումը օգտագործողի համար հարմար հարթակի միջոցով։
  • Denovo Sciences օգտագործում է նորագույն արհեստական բանականությունը նոր բուժական միջոցներ ստեղծելու համար։
  • Doctor Yan՝ տրամադրում է հավելված բժշկական ծառայությունների արագ և հեշտ ամրագրման համար։
  • Saima՝ բարելավում է աուդիո և վիդեո ընկալումը, հիշողությունը և կենտրոնացումը։
  • DeepSat՝ մասնագիտացած է տիեզերական տեխնոլոգիաներում՝ կենտրոնանալով շատ ցածր երկրային ուղեծրի (VELO) տեխնոլոգիաների վրա։
  • Lesson22՝ վերափոխում է գրավոր և ձայնային բովանդակությունը գրավիչ և տեղեկատվական տեսանյութերի՝ օգտագործելով արհեստական բանականությունը։
  • Audigo Labs՝ առաջարկում է մոբայլ-կենտրոնացված հարթակ աուդիո և վիդեո բովանդակության դյուրին ստեղծելու և մշակելու համար,
  • Sestive՝ հարթակ նախատեսված թերապևտների համար՝ տվյալները անվտանգ և արդյունավետ կառավարելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և թերապիայի մատուցումը բարելավելու համար։
  • Gemy.ai՝ գեներացնում է անվճար, պրոֆեսիոնալ որակի արհեստական բանականությամբ լուսանկարչական նկարահանումներ գեղեցկության ոլորտի պրոդուկտների համար։

Միջազգային վենչուրային կապիտալիստների հետ մեկտեղ, հայկական վենչուրային կապիտալի ընկերությունները և բիզնես հրեշտակների ակումբները նույնպես ակտիվորեն մասնակցել են հայկական ստարտափների ֆինանսավորմանը։ Դրանց թվում են SmartGate VC-ն, BigStory VC-ն, STAN-ը, Formula VC-ն, Triple S-ը, Granatus Ventures VC-ն, AICA-ն և BANA-ն։

Իսկ ահա հայկական ստարտափ Nomic-ը 2024թ.-ին ստացավ դրամաշնորհ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մրցույթում զբաղեցնելով առաջին տեղը. ընկերությունը մշակում է գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցել մեծածավալ արհեստական բանականության տվյալների հետ և կիրառել արհեստական բանականության մոդելները անձնական համակարգիչների վրա։

2024 թվականին Service Titan-ը՝ հայտնի հայկական ընկերությունը, հաջողությամբ IPO իրականացրեց NASDAQ բորսայում՝ ներգրավելով մոտավորապես 625 միլիոն ԱՄՆ դոլար։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱ) նույնպես դեր է խաղացել ստարտափների աջակցության գործում՝ դրամաշնորհային ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով։ Օրինակ, «Ներուժ» ծրագիրը ֆինանսավորում է տրամադրել խոստումնալից ստարտափներին, ինչպիսիք են՝ «Metacor»-ը (արյան անոթների, զարկերակների համար նոր տեսակի ստենտի մշակում), «Sharper Software»-ը (ծրագրային ապահովում, որն օգնում է կազմակերպություններին իրենց տվյալները վերածել գիտելիքի), «Ayki»-ն (ֆերմայի արտադրողականությունը բարձրացնելու համար նախատեսված թվային գործիք), «AnZoBio»-ն (հազվադեպ գենետիկական խանգարումների անհատականացված բուժում և ախտորոշում), «Moby»-ն (ակնթարթային 24/7 հաճախորդների սպասարկում՝ հիմնված արհեստական բանականության վրա) և «SleepDoctor»-ը (ցմահ քնի խնամքի ծրագրային ապահովում բժիշկների և պացիենտների համար)։

Հետևեք իմ ալիքներին՝ առաջինը տեղեկանալու հայկական ստարտափ էկոհամակարգի և հայկական տեխնոլոգիական ոլորտի նոր ձեռքբերումների մասին։

img

Արտակ տեխ բլոգեր (Ինստագրամյան և տելեգրամյան ալիքներ (փնտրել Armtechblog անվանումով))

cYerevan1557
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Տեխնոլոգիան մոտենում է գյուղատնտեսությանը TUMO Labs-ի միջոցով

TUMO Labs-ը վերջերս անցկացրեց ագրոտեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր...Ավելին

img

Տեխնոլոգիական առաջնորդը վերադառնում է հայրենիք՝ Հայաստանի տիեզերական հավակնությունների հետևից

Մեր հաջորդ տեխնոլոգիական առաջնորդը դոկտոր Մերի Հրաչուհի Բողոսյանն է՝ NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում և The Aerospace Corporation-ում փայլուն կարիերա ունեցող, պարգևատրված ճարտարագետը, ով 2015 թվականին վերադարձավ Հայաստան...Ավելին

img

BAJ Աքսելերատորի 5-րդ տարեդարձի ծրագիր. երբ նորարարությունը հանդիպում է գլոբալ ազդեցությանը

Սա պարզապես մեկ այլ աքսելերատորի ծրագիր չէ, այլ ստարտափների հաջողության պատմությունների վերածելու փորձառություն...Ավելին

առավել ընթերցվող