
Բարի գալուստ cYerevan
cYerevan-ը հայկական մեդիա ոլորտում նոր ու եզակի նախագիծ է։ Հարթակ, որտեղ հոդվածները տեղադրվում են անվճար և բացակայում են բոլոր տեսակի ֆինանսական հարաբերությունները հեղինակի և խմբագրության միջև, ինչն ապահովում է անկողմնակալության և օբյեկտիվության նոր մակարդակ։ Հարթակը բաց է ցանկացած թեմայի և տեսակետի համար։
Համայնքին միանալու հնարավորություն ունի յուրաքանչյուրը, ում ներկայացված նյութը կհամապատասխանի խմբագրության պահանջներին՝ կլինի գրագետ, հետաքրքիր, բովանդակալից և չքաղաքականացված։cYerevan-ը հարթակ է ոչ միայն լրագրողների, այլ բոլոր մտածող անհատների, իրենց ոլորտի լավագույն ներկայացուցիչների, մասնագետների համար, ովքեր ունեն յուրահատուկ տեսակետ, պատմություն կամ գիտելիք, որ հետաքրքիր և օգտակար կլինի մեր ընթերցողներին, կարող է ոգեշնչել կամ մտածելու առիթ տալ:
Նման հեղինակներին ազատ արտահայտվելու, մտքերով փոխանակվելու, արժեք ստեղծելու հնարավորություն տալու ցանկությունը դրդեց ստեղծել cYerevan-ը՝ ոչ թե որպես հերթական բլոգ կամ լրատվական կայք, այլ համայնք՝ համայնք մտածողների համար։
Հեղինակներ



