16.01.2025
BAJ Accelerator-ը նշում է իր 5-ամյակը՝ 2025 թվականի մայիսի 11-16-ը նախատեսված յուրահատուկ ծրագրով։ Սակայն սա պարզապես մեկ այլ աքսելերատորի ծրագիր չէ, այլ ստարտափների հաջողության պատմությունների վերածելու փորձառություն:
Այս հոբելյանական տարին նշելու համար BAJ Accelerator-ը ներկայացնում է կրթաթոշակների բացառիկ հնարավորություններ 2025 թվականի ծրագրի համար՝ նորարարությունը դարձնելով առավել մատչելի։
BAJ Accelerator-ը ծնվել է երեք առաջատար կազմակերպությունների համագործակցությունից՝ Բալթյան-Ամերիկյան Առևտրի Պալատ, Orion Worldwide Innovations և The Jacobs Technion-Cornell Institute։ BAJ համապվումը իրենից ներկայացնում է B (Baltic), A (Armenia), J (Jacobs) անվանումների համակցությունը: Հայաստանը այստեղ մասնակցում է Orion Worldwide Innovations միջոցով, որը ստարտափի աճի և էկոհամակարգի աքսելերացիոն կենտրոն է՝ ստեղծված մեր հայրենակիցներ Էմմա Առաքելյանի և Դիանա Արզումանյանի կողմից:
Էմմա Առաքելյանի, դոկտոր Արմեն Խերլոփյանի և այլոց ղեկավարությամբ BAJ-ը շարունակում է հզորացնել հեռանկարային ստարտափները։ Ազդեցությունը տպավորիչ է՝ ավելի քան 2,500 ներդրող իրենց ցանցում, 135 ստարտափ 20 երկրներից, $102 միլիոն ներգրավված ներդրումներ 2020-2024 թվականների ընթացքում։
Ծրագիրը հատկանշական տեղ ունի հայկական ստարտափների համար։ Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Cognaize-ը, Embodied-ը (Moxie) և Scylla-ն, դարձել են նորարարության փայլուն օրինակներ։ Հաջողության այլ պատմություններ ներառում են Denovo Science-ը, HopShop-ը, Text'nPayMe-ն, 10xImmerse-ը, Manot-ը, Qaylteq-ը, DrumStar-ը, Illuria Security-ն, Virtlo-ն, Safe You-ն, ZegaShop-ը, BrandLens-ը, Cosmo-ն:
BAJ-ը մեծ դեր ունի ստարտափների էկոհամակարգի խորացման վրա՝ առաջարկելով ֆինանսավորում, բիզնեսի զարգացում, իրավական աջակցություն, մարքեթինգային փորձառություն և ակադեմիական ռեսուրսներ:
Այս կարևոր ծրագիրը խոստանում է լինել բացառիկ հնարավորություն այն ստարտափների համար, որոնք պատրաստ են գլոբալ մասշտաբով ընդլայնել իրենց ազդեցությունը:
2025 թվականի ծրագրի հայտերի համար այցելեք www.bajaccelerator.com/apply կայք։
Հայկական ստարտափների աճը 2024թ.-ին՝ ներգրավելով ավելի քան 130 միլիոն դոլարի ներդրումներ
2024 թվականին հայկական ստարտափները ներդրումների զգալի աճ են արձանագրել՝ ներգրավելով ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլար...Ավելին
Տեխնոլոգիական առաջնորդը վերադառնում է հայրենիք՝ Հայաստանի տիեզերական հավակնությունների հետևից
Մեր հաջորդ տեխնոլոգիական առաջնորդը դոկտոր Մերի Հրաչուհի Բողոսյանն է՝ NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում և The Aerospace Corporation-ում փայլուն կարիերա ունեցող, պարգևատրված ճարտարագետը, ով 2015 թվականին վերադարձավ Հայաստան...Ավելին
Տեխնոլոգիան մոտենում է գյուղատնտեսությանը TUMO Labs-ի միջոցով
TUMO Labs-ը վերջերս անցկացրեց ագրոտեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր...Ավելին
Մեկնաբանություններ