
01.02.2026
Հարցի հնարավոր այլ տարբերակներ՝
- Նկարագրեք աշխատանքի ընթացքում հանդիպած դժվար իրավիճակ և պատմեք, թե ինչպե՞ս հաղթահարեցիք այն։
- Պատմեք այն ժամանակի մասին, երբ բախվել եք դժվարության, և ի՞նչ քայլեր եք ձեռնարկել։
- Ո՞րն է ամենամեծ խոչընդոտը, որի հետ բախվել եք մասնագիտական ոլորտում, և ինչպե՞ս եք հաղթահարել այն։
- Կիսվե՛ք օրինակով այն խնդրի մասին, որը կարողացել եք լուծել ճնշման տակ կամ սթրեսային իրավիճակում»։
- Ինչպե՞ս եք արձագանքում մասնագիտական ոլորտում Ձեզ հանդիպող դժվարություններին կամ հետընթացներին։
Այլընտրանքային հարց
«Նշեք իրավիճակ, որտեղ կարողացել եք մարտահրավերը վերածել հնարավորության»։
Այս ձևակերպումները ընդգծում են աճը, ստեղծագործականությունը և նախաձեռնողական առաջնորդությունը, ինչպես նաև հնարավորություն են տալիս ցույց տալ ոչ միայն դիմացկունություն, այլև տեսլական և նորարարական մոտեցում։
Ինչու՞ է HR-ը տալիս այս հարցը
- Գնահատելու համար խնդիրների լուծման հմտությունները և դիմացկունությունը։
- Հասկանալու համար, թե ինչպես է թեկնածուն հաղթահարում սթրեսը և հակամարտությունները։
- Պարզելու համար՝ արդյ՞ք թեկնածուն կարող է ստանձնել պատասխանատվություն, այլ ոչ թե մեղադրել ուրիշներին։
- Գնահատելու համար թեկնածուի աճի մտածելակերպը և դժվարություններից սովորելու ունակությունը։
- Ստուգելու համար համապատասխանությունը ընկերության մշակույթին․ արդյոք թեկնածուն մնում է կառուցողական, համագործակցող և պրոֆեսիոնալ։
Ինչպե՞ս լավագույնս պատասխանել:
Խորհուրդ թեկնածուների համար`
- Օգտագործեք STAR մեթոդը (Իրավիճակ, Առաջադրանք, Գործողություն, Արդյունք)։
- Ընտրեք իրական, նշանակալի դժվարություն (ոչ շատ թեթև, սակայն նաև ոչ կործանարար)։
- Ընդգծեք այն քայլերը, որոնք անձամբ եք ձեռնարկել, ոչ միայն ամբողջ թիմով։
- Ցույց տվեք, որ կարող եք ընդունել դժվարությունը առանց չափազանցնելու։
- Ավարտեք դրական արդյունքով կամ սովորած դասով։
Օրինակ (STAR մեթոդով)`
- Իրավիճակ (Situation): Մեր թիմը բախվեց խիստ դրված ժամկետին, երբ հաճախորդը վերջին պահին փոխեց պահանջները։
- Առաջադրանք (Task): Ես պետք է շատ արագ փոխեի առաջնահերթությունները, որպեսզի կարողանայինք պահպանել ժամկետները։
- Գործողություն (Action): Ես նախագիծը բաժանեցի փոքր առաքելությունների, վերաբաշխեցի առաջադրանքները ըստ թիմակիցների ուժեղ կողմերի և կազմակերպեցի կարճ օրական հանդիպումներ։
- Արդյունք (Result): Մենք կարողացանք հասնել դրված ժամկետին, հաճախորդը գոհ մնաց, իսկ թիմը ձեռք բերեց ավելի մեծ վստահություն՝ ապագա փոփոխությունների հաջողությամբ հաղթահարելու հարցում։
Յուրաքանչյուր մարտահրավեր հնարավորություն է աճելու և այն վերածելու մեր սեփական հաջողության պատմության:
Հարցազրույցի ժամանակ աշխատանքային փոփոխությունների վերաբերյալ հարցեր
Թեկնածուները և HR-ը շահում են, երբ հասկանում են աշխատանքային փոփոխությունների համատեքստը, շարժառիթները և հնարավոր դրական արդյունքը...Ավելին
26 հմտություններ 2026-ի համար
1. Ուշադրության կենտրոնացում և կառավարում: Ով կարողանում է պահել ուշադրությունը, հաղթում է արագությամբ և որակով...Ավելին
Մետաճանաչողություն
Մետաճանաչողությունը սեփական մտածողության գործընթացների գիտակցումն ու կարգավորումն է...Ավելին



Մեկնաբանություններ