loader
< Վերադառնալ
img

19.12.2025

Ցանկանում ե՞ք հստակություն։

Գծեք Օդիսականի պլանը՝

3 ապագա,

5 տարիներ

3 հնարավոր տարբերակներ

1 որոշում

Առաջին տարբերակ՝ Քայլ առ քայլ աճ։

Ապագայի կառուցում՝ հստակությամբ և հետևողականությամբ։

  • Քարտեզագրեք ձեր կյանքը, եթե շարունակեք ներկայիս ուղով՝ նույն աշխատանքը, նույն առօրյան, նույն ուղղությունը։
  • Գծեք ձեր ներկայիս ուղին, այն կյանքը, որը արդեն պատկերացնում եք. ի՞նչ կլինի, եթե ամեն ինչ ընթանա սպասվածի պես։
  • Որտե՞ղ կլինեք 5 տարի անց, եթե ոչինչ չփոխվի։

Երկրորդ տարբերակ՝

Խաչմերուկ։ Այլընտրանքային ուղի

Գծեք կյանքի այլ տարբերակ, որը լիովին տարբեր է։ Ի՞նչ կլինի, եթե

  • Ռիսկի դիմեք
  • Փոխեք մասնագիտությունը
  • Տեղափոխվեք մեկ այլ աշխատանքի/այլ երկիր

Այլընտրանքային երազանքը՝ եթե առաջին տարբերակը վաղը անհնար լիներ, ո՞ր ուղղությունը կընտրեիք։

Երկրորդ տարբերակը՝ նոր ճանապարհներ, նոր հնարավորություններ։

Տարբեր ուղղությունների և հնարավորությունների ուսումնասիրություն։

Որտե՞ղ կհայտնվեք այդ տարբերակում։

Երրորդ տարբերակ՝

Խիզախ թռիչք դեպի հնարավորություններ

Հրթիռ (խիզախ ուղի)

  • Կառուցեք մի ապագա, որտեղ գումարը և ուրիշների կարծիքը նշանակություն չունեն։
  • Կառուցեք համարձակ տարբերակը։ Մի կյանք, որը կզարմացնի նույնիսկ ձեզ։

Այն, ինչ միշտ գաղտնի ցանկացել եք, բայց երբեք, նույնիսկ ինքներդ ձեզ, չեք խոստովանել։

Խիզախություն՝ հետապնդելու անսպասելին ու հուզիչը։

Եթե ոչինչ ձեզ չխանգարեր, ի՞նչ կյանք կստեղծեիք։

Յուրաքանչյուր տարբերակի համար գրեք՝

  • Ինչո՞վ եք զբաղվելու (աշխատանք, ուսում, ապրելակերպ)
  • Որտե՞ղ եք ապրելու
  • Ո՞ւմ հետ եք լինելու (ընկերներ, մենթորներ, համայնք)
  • Ինչու՞ է դա կարևոր ձեզ համար (քո արժեքները)
  • 5 տարվա մոտավոր ժամանակացույց

Արագ գնահատեք ինքներդ ձեզ՝

  • Որքա՞ն ոգևորված եք
  • Որքա՞ն վստահ եք
  • Եթե չկարողանաք ապրել այն տարբերակով, որ ընտրեցիք, որքանո՞վ կտխրեք: 

Կարևոր է հասկանալ, որ մեր ապագան սահմանափակված չէ միայն մեկ նեղ ճանապարհով։ Դա նվազեցնում է «կատարյալ» ընտրություն կատարելու ճնշումը։

Այս պլանի օգնությամբ մենք տեսնում ենք հստակ տարբերակներ և կարող ենք ուսումնասիրել դրանք՝ քայլ առ քայլ։

Մարդկանց մեծ մասը ապրում է ավտոպիլոտով։ Օդիսականի պլանը ստիպում է հեռվից նայել, տալ ավելի մեծ հարցեր և պատկերացնել այլ առօրյաներ։

Ոչ թե երազելու, այլ գիտակցված ընտրելու համար։

Գտեք ձեր ուղղությունը։

Յուրաքանչյուր ճանապարհորդություն սկսվում է ընտրությունից։

Մարիանա Էդիլյան

cYerevan581
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Օգնել, թ՞ե չօգնել խնդիրների դեպքում

Ճիշտ ղեկավարը պետք է միշտ ուղղորդի, հարցեր տա, ստեղծի միջավայր որտեղ աշխատողները մտածում են, հարցեր տալիս, վախի մթնոլորտ չկա և կարող են հանգիստ գալ և պատմել խնդրի մասին նույնիսկ երբ դեռ չեն գտել լուծումը...Ավելին

img
img

Թիմի մշակույթ

Ամեն մի գործողություն, վերաբերմունք և փոխազդեցություն ձևավորում է մեր թիմային մշակույթը՝ անկախ նրանից՝ մենք գիտակցում եք, թ՞ե ոչ...Ավելին

առավել ընթերցվող