loader
< Վերադառնալ
img

04.12.2025

Ամեն մի գործողություն, վերաբերմունք և փոխազդեցություն ձևավորում է մեր թիմային մշակույթը՝ անկախ նրանից՝ մենք գիտակցում եք, թ՞ե ոչ։

Հարցրեք ձեզ

Ի՞նչ եմ ես անում երբ՝

  • Որևէ բան չի ստացվում այնպես, ինչպես ես էի ուզում կամ պատկերացնում
  • Ես համաձայն չեմ որևէ մեկի հետ
  • Ես տրամադրություն չունեմ
  • Որևէ իրավիճակ կամ մարդիկ ինձ նյարդայնացնում են
  • Արդյո՞ք մարդկանց օգնում եմ աճել
  • Իմ ներկայությունը ուժ է տալիս, թե՞ խլում է
  • Ես լուծումներ եմ առաջարկում, թե՞ խնդիր եմ ստեղծում
  • Բերում եմ բացասականություն, թե՞ կառուցողականություն
  • Հուսալի եմ, թե՞ ոչ
  • Ինձ վստահում են, թե՞ ոչ
  • Պատասխանատվություն վերցնում եմ, թե՞ խնդիրները բոլորի մեջ եմ փնտրում

Թիմի մշակույթը ոչ թե ելույթ է, ժողով, ստորագրված փաստաթուղթ կամ պատին փակցված պաստառ։

Այն ձևավորվում է ամեն օր՝ մեր վարքով, խոսքերով և մեր որոշումներով:

Այն կառուցվում է այն պահերին, որոնց մասին ոչ ոք չի խոսում`

  • Ինչպես ենք մենք արձագանքում
  • Ինչպես ենք մենք վարվում մեր մարդկանց հետ
  • Ինչպես ենք մեզ պահում դժվար օրերին և բարդ խոսակցությունների ժամանակ
  • Ինչին ենք համաձայնվում
  • Ինչին աչք ենք փակում
  • Ինչին թույլ տալիս գոյություն ունենալ

Երբ բոլորը ստանձնում են պատասխանատվություն, թիմային մշակույթը սկսում է ՈՒԺԵՂԱՆԱԼ:

Երբ բոլորը սպասում են, որ միայն մեկը ստանձնի պատասխանատվություն՝ ամեն ինչ սկսում է ՔԱՆԴՎԵԼ։

Ընտրեք մեկ փոքր քայլ՝ այսօր ձեր թիմի էներգիան բարձրացնելու համար․

Արդյո՞ք կարող եք՝

  • Խրախուսել որևէ մեկի
  • Համապատասխանեցնել ձեր բառերը գործողությունների հետ
  • Բերել հստակություն, երբ ամեն ինչ խառն է
  • Խոսել տեղին, ժամանակին և ճիշտ կերպով
  • Մարդկանց բարձրացնել և ոգեշնչել

Թիմային մշակույթը ձևավորվում է՝

  • մեր կրկնվող սովորույթներից,
  • թույլատրված (կամ անտեսված) գործողություններից
  • և այն ամենից, ինչին աչք ենք փակում։

Այն մշակույթը, որը մենք հանդուրժում ենք, խոսում է ավելի բարձր, քան այն, որը քարոզում ենք։

Մարիանա Էդիլյան

cYerevan690
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

7 հարց, որոնք ուժեղ ղեկավարները պետք է պարբերաբար իրենք իրենց տան

Ուժեղ առաջնորդությունը սկսվում է այն հարցերից, որոնք տալիս ես ինքդ քեզ...Ավելին

img

Աշխատավայրում 8 վտանգավոր ազդանշան «կարմիր դրոշ», Red Flags, որոնք սկզբում այդպես չեն թվում

Անվտանգ, հարգալից և թափանցիկ միջավայրը շքեղություն չէ․ այն կայուն հաջողության հիմքն է...Ավելին

առավել ընթերցվող