
22.02.2026
1. Ամեն ինչ է «շտապ է»
- Երբ յուրաքանչյուր առաջադրանք ներկայացվում է շատ շտապ՝ ապա դա պարզապես խաթարված համակարգերի հետևանք է։
- Շարունակական շտապողականությունը հաճախ քողարկում է վատ պլանավորումը և անիրատեսական չափորոշիչները։
2. Դերը հստակ չէ, բայց չափանիշները աներևակայելի բարձր են
- Չկան հստակ սահմաններ, չկան հստակ լիազորություններ, սակայն ակնկալվում է, որ աշխատակիցը ինչ որ կերպ «պետք է ինքնուրույն ամեն ինչ պարզի»։
- Այդ անտեսանելի ճնշումը արագորեն կուտակվում է և լուռ բերում է մասնագիտական այրման:
3․ Հետադարձ կապը տրվում է միայն այն ժամանակ, երբ ինչ որ բան սխալ է գնում։
- Լռությունը հետադարձ կապ չի նշանակում։
- Երբ արձագանքը գալիս է միայն սխալների դեպքում, սովորելու գործընթացը վերածվում է անհանգստության և վախի՝ փոխարենը զարգացման։
4. Աշխատանքից հեռացողները ներկայացվում են որպես մեղավորներ
- Եթե նախկին աշխատողներին մշտապես նկարագրում են որպես «խնդրի աղբյուր», արժե ավելի ուշադիր դիտարկել իրավիճակը։
- Առողջ թիմերը վերլուծում են աշխատանքից ազատվելու ժամանակ իրականացված հարցազրույցները (exit interviews), դասեր քաղում և քայլեր ձեռնարկում, նրանք չեն փորձում վերաշարադրել պատմությունը։
5․ Սահմաններ դնելը հաճախ ընկալվում է որպես նվիրվածության պակաս։
- Երբ հանգստի, արձակուրդի կամ սահմանների անհրաժեշտությունը պետք է արդարացվի, աշխատասիրությունը վերածվում է դերակատարման։
- Իսկ իրական նվիրվածությունը չի պահանջում ամենօրյա ապացույց։
6. Որոշումները կայացվում են վերևում, հետևանքները՝ իջնում են ներքև։
Երբ որոշումները կայացնում է միայն ղեկավարները, իսկ արդյունքների պատասխանատվությունը չի կիսվում ամբողջ թիմով, հաշվետվողականությունը արագորեն խաթարվում է և դառնում անարդար։
7. Սխալները ընկալվում են որպես անձնային թերություններ։
- Որոշ կազմակերպություններում սխալները չեն դիտվում որպես զարգացման հնարավորություն, այլ որպես մարդու բնավորության գնահատում։
- Սա բարձր չափանիշների նշան չէ, այլ վախի մշակույթ է։
8․ Բարությունը անհետանում է ճնշման տակ։
- Կարևոր է նկատել, թե ինչպես են մարդիկ արձագանքում, երբ իրավիճակը լարվում է․ հենց այդ պահերին է երևում իրական մշակույթը։
- Հարգանքը ոչ թե ընտրություն է՝ այլ հիմք։
«Կարմիր դրոշները» անտեսելը չի նշանակում, որ վերջիններս կվերանան․ իրենք պարզապապես վերաճելու են ավելի մեծ խնդիրների։
Երբ մենք ժամանակին նկատում և արձագանքում ենք այս նախազգուշացնող նշաններին, մենք պաշտպանում ենք մեր մարդկանց և աշխատավայրի մշակույթի ընդհանուր առողջությունը։
Անվտանգ, հարգալից և թափանցիկ միջավայրը շքեղություն չէ․ այն կայուն հաջողության հիմքն է։
Ի՞նչ մարտահրավեր եք ունեցել և ինչպե՞ս եք հաղթահարել
Յուրաքանչյուր մարտահրավեր հնարավորություն է աճելու և այն վերածելու մեր սեփական հաջողության պատմության...Ավելին
Հարցազրույցի ժամանակ աշխատանքային փոփոխությունների վերաբերյալ հարցեր
Թեկնածուները և HR-ը շահում են, երբ հասկանում են աշխատանքային փոփոխությունների համատեքստը, շարժառիթները և հնարավոր դրական արդյունքը...Ավելին
7 հարց, որոնք ուժեղ ղեկավարները պետք է պարբերաբար իրենք իրենց տան
Ուժեղ առաջնորդությունը սկսվում է այն հարցերից, որոնք տալիս ես ինքդ քեզ...Ավելին



Մեկնաբանություններ