loader
< Վերադառնալ
img

16.12.2025

Ի՞նչ է FOMO-ն՝

FOMO (Fear of Missing Out)՝ «Բաց թողնելու վախ», արմատավորված է անհանգստության և համեմատության մեջ։

Այն արտահայտում է անհանգստությունը, որ ուրիշները կարող են ապրել արժեքավոր կամ հաճելի փորձառություններ՝ առանց մեր մասնակցության։

Հաճախակի գործոններ. սոցիալական մեդիա, միջոցառումներ, թրենդներ, հնարավորություններ

Էմոցիոնալ ազդեցություն. անհանգստություն, ինքնահամեմատություն, դժգոհություն

Ներքին վիճակ. «Թերևս ինչ-որ կարևոր բան եմ բաց թողնում, և դա ինձ անհանգստացնում է»։

FOMO-ի օրինակներ ամենօրյա կյանքում

Սոցիալական մեդիայի հրապարակումներ՝ երեկույթներից, արձակուրդներից, ձեռքբերումներից:

Մասնագիտական FOMO՝ բաց թողնված համաժողովներ, առաջխաղացումներ կամ կապեր/ծանոթություններ:

Սպառողական FOMO. սահմանափակ ժամանակով առաջարկներ, նոր ապրանքների թողարկումներ:

FOMO-ի հետևանքները

Հոգեբանական. սթրես, անհանգստություն, ցածր ինքնագնահատական

Վարքային. չափից շատ պարտավորություններ, հապճեպ որոշումներ, հյուծվածություն

Սոցիալական. մակերեսային ծանոթություններ, մշտական համեմատություն

Ի՞նչ է ROMO-ը

ROMO (Relief of Missing Out)՝ «բաց թողնելու թեթևացում», նշանակում է ներքին խաղաղություն և բավարարվածություն՝ չմասնակցելու որոշումից։

Երբ որոշում ես չմասնակցել, դա մեղքի զգացում չի առաջացնում, այլ՝ թեթևություն։

Մտածողության փոփոխություն. ընտրել հանգիստը, կենտրոնացումը կամ իսկությունը՝ անընդհատ ներգրավված լինելու փոխարեն

Էմոցիոնալ ազդեցություն. հանգստություն, ուժեղացման զգացում, հավասարակշռություն

Ներքին վիճակ. «Նորմալ է, որ չեմ մասնակցում, գիտակցում եմ, որ հենց հիմա պարտադիր չէ մասնակցել»։

ROMO-ի օրինակներ ամենօրյա կյանքում

  • Ընտրել չմասնակցել երեկույթին՝ հանգստանալու կամ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար
  • Անջատել ծանուցումները և վայելել offline ժամանակը
  • «Ոչ» ասել այն հնարավորություններին, որոնք չեն համընկնում անձնական նպատակների հետ

ROMO-ի առավելությունները

  • Սթրեսի և ճնշման նվազում, հոգեկան առողջության բարելավում
  • Ավելի լավ կենտրոնացում առաջնահերթությունների վրա
  • Ավելի հստակ սահմաններ, առողջ կենսակերպ և ավելի իմաստալից կապեր

Ի՞նչ է JOMO-ը

JOMO (Joy of Missing Out)՝ «բաց թողնելու ուրախություն», անցնում է թեթևացումից այն կողմ՝ երբ սկսում ես տոնել որևէ բան չանելու որոշումը/ընտրությունը։ Դա ակտիվորեն վայելելն է՝ ամեն տեղ չլինելու և ամեն ինչ չանելու ազատությունը։

Մտածողություն. ազատության, իսկության և նպատակային կյանքի ընդունում

Էմոցիոնալ երանգ. երջանկություն, լիարժեքություն, ներքին ուժ

Ներքին վիճակ. «Ուրախ եմ, որ ընտրել եմ իմ խաղաղությունը, իմ առաջնահերթությունները, իմ սեփական ռիթմը»

JOMO-ի առավելությունները

Հոգեբանական. բարելավված բարեկեցություն, երախտագիտություն, գիտակցված ներկայություն

Վարքային. նպատակային ընտրություններ, խորացված կենտրոնացում

Սոցիալական. իմաստալից կապեր, իսկություն

Երեքի միջև կապը, հարկավոր է դիտարկել որպես մտածողության զարգացման փուլեր՝

FOMO → ROMO → JOMO

FOMO՝ վախ և անհանգստություն

ROMO՝ թեթևացում և ընդունում

JOMO՝ ուրախություն և ներքին ուժ

Սա ուղի է՝ արտաքինից ներս, պարտադրանքից դեպի ընտրություն, անհանգստությունից դեպի ինքնավստահություն։

Ինչպե՞ս փոխել մտածողությունը

FOMO → ROMO → JOMO

Գործնական քայլեր՝

  • Փարբերավար սահմանափակեք սոցիալական մեդիայի ազդեցությունը
  • Կիրառեք գիտակցված ներկայությանն ու երախտագիտության մոտեցումները
  • Սահմանեք ձեր անձնական առաջնահերթությունները
  • Ընդունեք «բաց թողնելը» որպես գիտակցված ընտրություն

FOMO-ը ասում է. «Դու ինչ-որ բան բաց ես թողնում»

ROMO-ը ասում է. «Քեզ ամեն ինչ պետք չէ»

JOMO-ը ասում է. «Ուրախացի, որ նման ընտրություն ես կատարել»

FOMO-ը շշնջում է. «Դու բաց ես թողնում»

ROMO-ը հիշեցնում է. «Դու ամեն ինչի կարիքը չունես»

JOMO-ը տոնում է. «Դու արդեն բավարար ուրախություն ունես»

FOMO-ն վախենում է։ ROMO-ն ազատում է։ JOMO-ն լիացնում է և բերում է ուրախություն ու բավարարվածություն:

Մարիանա Էդիլյան

cYerevan175
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Օգնել, թ՞ե չօգնել խնդիրների դեպքում

Ճիշտ ղեկավարը պետք է միշտ ուղղորդի, հարցեր տա, ստեղծի միջավայր որտեղ աշխատողները մտածում են, հարցեր տալիս, վախի մթնոլորտ չկա և կարող են հանգիստ գալ և պատմել խնդրի մասին նույնիսկ երբ դեռ չեն գտել լուծումը...Ավելին

img

Թիմի մշակույթ

Ամեն մի գործողություն, վերաբերմունք և փոխազդեցություն ձևավորում է մեր թիմային մշակույթը՝ անկախ նրանից՝ մենք գիտակցում եք, թ՞ե ոչ...Ավելին

img

Որոշումներ, որոշումներ

Մեր որոշումները ազդում են բոլորի վրա: Մեր որոշումները՝ մեր պատասխանատվությունն են: Նույնիսկ, եթե որոշում չենք կայացնում, այն նույնպես ՈՐՈՇՈՒՄ Է...Ավելին

առավել ընթերցվող