loader
< Վերադառնալ
img

15.05.2025

Միացիր PMI Հայաստանի INKOMPASS փորձնակության ծրագրի մեջ՝ մի փորձառություն, որը նորովի է ներկայացնում մասնագիտական ուղին իրական մարտահրավերների և մենթորության միջոցով։ Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսանողներին և շրջանավարտներին՝ սկսելու իրենց մասնագիտական ճանապարհը հեղինակավոր գլոբալ ընկերության հայկական մասնաճյուղում, որտեղ նորարարությունը և անձնական զարգացումը առաջնային են:

INKOMPASS 2025-ը առաջարկում է 6-ամսյա պրակտիկա Երևանում (ընդ որում՝ վարձատրվող), սկսած հունիս ամսից, ընդգրկելով տարբեր ոլորտներ, ինչպիսիք են՝ փորձարարական ճարտարագիտությունը, մեքենայական ուսուցումը/արհեստական բանականությունը, տվյալների վերլուծություն և այլն։ Այս ուղղություններում աշխատելով՝ մասնակիցները ձեռք կբերեն արժեքավոր գործնական փորձ և հմտություններ՝ աշխատելով միջազգային չափանիշներին համապատասխան նախագծերի և խնդիրների վրա:

Ծրագիրը նախատեսված է անգլերենին տիրապետող, ավարտական կուրսի ուսանողների կամ վերջերս շրջանավարտ դարձած (2023-2024) անձանց համար, ովքեր ձգտում են ստեղծել իրենց կարիերան գլոբալ միջավայրում։ Մասնակիցները կօգտվեն անհատական մենթորության առավելություններից, ինչը կօգնի նրանց զարգացնել ոչ միայն մասնագիտական, այլև փափուկ հմտություններ:

Դիմումների վերջնաժամկետը 2025թ. մայիսի 20-ն է: Մանրամասների և դիմելու համար՝ https://rb.gy/m558ta

Որպես PMI-ի Շվեյցարիայի R&D կենտրոնի մասնաճյուղ Հայաստանում բացվել է PMI R&D կենտրոնը Երևանում։ Երևանի կենտրոնը ոչ միայն նպաստում է իրենց սեփական հետազոտություններին, այլև օգնում է զարգացնել և ընդլայնել նորարարությունը Հայաստանում։ Այս կենտրոնը դարձել է կարևոր հանգույց՝ միջազգային նորարարական լուծումներ մշակելու և տեղական տաղանդներ զարգացնելու առումով: Կենտրոնի գործունեությունը ուղղված է ոչ միայն բարձրորակ հետազոտական աշխատանքների իրականացմանը, այլև տեղական մասնագիտական համայնքի զարգացմանը:

Նշեմ, որ ըներությունը հավաստագրվել է որպես Top Employer Armenia 2025՝ Top Employers Institute-ի (HR ռազմավարությունների #1 գլոբալ հեղինակություն ունեցող կազմակերպության) կողմից, ինչը նշանակում է, որ ընկերությունը առաջնահերթություն է տալիս մարդկանց՝ խթանելով նորարարության և ներառականության մշակույթը։ Այս հավաստագիրը վկայում է, որ ընկերությունը ոչ միայն առաջնորդվում է գլոբալ բիզնես չափանիշներով, այլև ստեղծել է աշխատանքային միջավայր, որտեղ աշխատակիցները կարող են լիարժեք իրացնել իրենց ներուժը և զարգանալ:

Ես անձամբ ճանաչում եմ PMI Science R&D-ի բազմաթիվ ղեկավարների՝ և կարող եմ փաստել, որ իրենք ստեղծել են այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ իրենց արժևորված և մոտիվացված են զգում։ Ղեկավարության բաց և աջակցող մոտեցումը խթանում է ստեղծագործական մտածողությունը և թիմային աշխատանքը, ինչը հնարավորություն է տալիս աշխատակիցներին և փորձնակներին առավելագույնս բացահայտելու իրենց ներուժը և նպաստելու ընկերության հաջողությանը:

img

Արտակ տեխ բլոգեր (Ինստագրամյան և տելեգրամյան ալիքներ (փնտրել Artak Tech blogger անվանումով))

cYerevan725
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

SatisfAI-ի ներսում. հայկական ստարտափը, որն օգտագործում է AI, որպեսզի հաճախորդներին լինեն լսված

SatisfAI-ի գլխավոր գրասենյակը Երևանում այցելելը նման է ոչ թե սովորական ստարտափի գրասենյակ մտնելուն, այլ մուտք գործելուն դեպի հաճախորդների փորձառության ապագայի տիրույթ...Ավելին

img

Երբ լեռները հանդիպում են տեխնոլոգիաներին

Լեռնային բարձրավանդակում, որտեղ խաչքարերն արտացոլում են հավատի և դիմացկունության դարերը, նոր պատմություն է ծնվում: Այս անգամ այն չի փորագրվում քարի մեջ, այլ գրվում է կոդով...Ավելին

img

ԱՐՓԱ ինստիտուտի «STEM Expo 2025» նախաձեռնությունը

2025 թվականի ապրիլի 19-ին Մարիոթ հյուրանոցը վերածվեց ստեղծագործության, հայտնագործության և գիտության եռուն կենտրոնի, քանի որ «STEM Expo 2025»-ը համախմբեց ավելի քան 200 ուսանողների և 30+ մանկավարժների ամբողջ երկրից...Ավելին

առավել ընթերցվող