loader
< Վերադառնալ
img

04.06.2025

Հայաստանի օրենսդրական դաշտում կարևորվում է նոր խթան ստարտափների զարգացման համար․ վերջերս ընդունված փոփոխություններով այժմ հնարավոր է կնքել փոխարկելի պարտքի պայմանագրեր։ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որ օրինականացրել է այս ներդրումային գործիքը լայնորեն կիրառվող գլոբալ ստարտափ էկոհամակարգում։

Փոխարկելի պարտքը (Convertible debt) միջազգային ներդրումային գործիք է, որը կիրառվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափ ընկերությունների ֆինանսավորման ժամանակ։ Այն, ինչպես նաև SAFEs-ը (Simple Agreement for Future Equity), տարածված մեխանիզմներ են վենչուրային ֆոնդերի և անհատ ներդրողների կողմից նորաստեղծ ստարտափ ընկերությունների աջակցման համար։

Այս մոդելը ներդրողներին և ստարտափներին հնարավորություն է տալիս կշռադատված մոտեցմամբ գործարքներ կնքել. որպես պարտք տրամադրվող միջոցները կարող են հետագայում, պայմանավորված ստարտափի ֆինանսական հաջողություններով, վերածվել ընկերության բաժնեմասի։ Սա հատկապես շահավետ է կողմերի համար, երբ ներդրողները ստանում են ապագա մասնակցության հնարավորություն, իսկ ստարտափը խուսափում է անմիջապես բաժնեմաս տրամադրելուց՝ պահպանելով կառավարման վերահսկողությունը զարգացման վաղ փուլում։

Նման ներդրումային մեխանիզմը գրավիչ է նաև ստարտափների տեսանկյունից, քանի որ այն կարող է ապահովել ներդրումային միջոցների ներգրավում համեմատաբար մեղմ պայմաններով՝ ցածր տոկոսադրույքներով, երկար փոխառության ժամկետներով և հետագա բաժնեմասի վերածման հնարավորությամբ, որը կախված է ընկերության հաջողությունից։

Այս նախաձեռնության իրականացումը հնարավոր է դարձել Հայաստանի Ներդրումային խորհրդի (IC Armenia) համակարգման և աջակցությամբ։ Խորհուրդը, ունենալով ավելի քան 15 տարվա փորձ և շուրջ հինգ տասնյակ տնտեսական բարեփոխում իրականացնելու պատմություն, կարևոր դեր է ունեցել այս իրավական լուծման ձևավորման գործում։ Նրանց ներդրումը փոխարկելի պարտքի օրինականացման գործընթացում հերթական կարևոր քայլն է դեպի Հայաստանում մրցունակ ստարտափ էկոհամակարգի ձևավորում։

Սա հեռատես և ռազմավարական մոտեցում է, որը Հայաստանի տեխնոլոգիական հատվածին հնարավորություն է տալիս անցում կատարելու կատակող տեխնիկական ծառայությունների մատակարարից գլոբալ նորարարական կենտրոնի դիրքի՝ https://icarmenia.am/.

img

Արտակ տեխ բլոգեր (Ինստագրամյան և տելեգրամյան ալիքներ (փնտրել Artak Tech blogger անվանումով))

cYerevan590
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող