
20.05.2025
Մայիսի 24-ը մոտենում է, և ես անհամբերությամբ սպասում եմ մի իրադարձության, որը տեխնոլոգիական համայնքի համար իսկական տոն է լինելու՝ AWS Community Day-ը։ Սա պարզապես միջոցառում չէ. սա հանդիպում է մտքերի, գաղափարների ու փորձի փոխանակման, որը միավորում է մարդկանց, ովքեր հավատում են տեխնոլոգիաների ուժին և գիտելիքի տարածման կարևորությանը։
AWS User Group Armenia community-ի հրաշալի թիմը՝ Քրիստինեի առաջնորդությամբ, կամավոր հիմունքներով ներդնում է իր ժամանակը, էներգիան և գիտելիքները՝ ստեղծելու և զարգացնելու մի հարթակ, որտեղ մարդիկ կարող են բացահայտել, ուսումնասիրել ու կիրառել AWS տեխնոլոգիաները։ Նրանք ոչ միայն մասնագիտական հարթակ են ձևավորել, այլ նաև մղել են մի կարևոր արժեք՝ հավատալով միջազգային ստանդարտներին, լավագույն պրակտիկաներին (best practices) ու գիտելիքի հասանելի տարածմանը։
AWS Community Day-ը նաև հրաշալի հնարավորություն է սկսնակների և փորձառու մասնագետների համար առաջին անգամ հանրության առաջ խոսելու, իրենց գաղափարներն ու փորձը ներկայացնելու։ Այս միջոցառումը դարձել է մի յուրօրինակ միջավայր, որտեղ նույնիսկ նրանք, ովքեր մինչ այժմ փակ սենյակներում էին փայլում իրենց մասնագիտական կարողություններով, կարողանում են դուրս գալ հրապարակ և լսելի դառնալ։
Համայնքը շատ լավ է գիտակցել՝ հանրային խոսքը ոչ թե տրված հմտություն է, այլ մի բան, որ կարելի է զարգացնել։ Եվ հենց դրա համար նրանք ստեղծել են ամբողջական աջակցող միջավայր՝ ներառյալ խոսնակների համար կազմակերպված թրեյնինգներ, dry-run-եր, շարունակական ու կառուցողական հետադարձ կապեր (feedback)։ Ոչ ոք մենակ չի մնում այս ճանապարհին։ Յուրաքանչյուրը ստանում է այն աջակցությունը, որ իրեն հարկավոր է աճելու, փորձը տարածելու և մյուսներին ոգեշնչելու համար։
Սա տեխնոլոգիական մշակույթի աճի ու համագործակցության հստակ օրինակ է, որտեղ առաջնայինը ոչ միայն տեխնոլոգիան է, այլ նաև մարդը՝ իր պատմությամբ, փորձով ու ձայնով։
Շնորհակալություն Քրիստինեին և ողջ թիմին՝ ստեղծած միջավայրի, ջերմ մթնոլորտի ու անսահման նվիրումի համար։
Տեսնվենք AWS Community Day-ին։

Հայաստանը ճանապարհ է հարթում ստարտափների համար ներդրումների նոր գործիքով
Հայաստանի օրենսդրական դաշտում կարևորվում է նոր խթան ստարտափների զարգացման համար․ վերջերս ընդունված փոփոխություններով այժմ հնարավոր է կնքել փոխարկելի պարտքի պայմանագրեր...Ավելին
Մեկնաբանություններ