
18.07.2025
Աշխատակիցները բարդ չեն լինում, պարզապես մենք դեռ նրանց չենք հասկացել և չգիտենք ոնց աշխատենք իրենց հետ
1. Լուռ սաբոտաժ անող
Ինչպե՞ս է իրեն պահում: Երբեք չի հակասում, բայց խնդիրները պարզապես «անհետանում» են։ Խոստումները չեն կատարվում։ Եվ հետո՝ զարմացած դեմք․
«Վայ, ես չգիտեի, որ սա շտապ է»։
Աշխատում է անել հնարավոր նվազագույնը։
Ի՞նչ անել:
- Կանոնավոր հետադարձ կապ
- Չանտեսել լռությունը՝ դա ազդանշան է
- Հստակեցնել պատասխանատվության գոտին, ժամկետները, հսկողությունը
2. Նվնվացողը
Ինչպե՞ս է իրեն պահում: Մշտապես բողոքում է, ինչ-որ բան միշտ սխալ է՝ ղեկավարությունը, աշխատավայրը, գործընկերները, նույնիսկ եղանակը։ Սովորաբար գործունեությունն ավելի քիչ է, քան խոսքերը։ Պարզապես ասում է, որ ամեն ինչ վատ է, բայց լուծումներ չի առաջարկում։
Ի՞նչ անել:
- Լսեք, բայց սահմանեք սահմաններ՝ «Որպեսզի սա լինի արդյունավետ, արի մտածենք լուծումների մասին»
- Չտրվե՛ք նրանց բացասական էներգիային, փոխարենը առաջարկեք կառուցողական քննարկումներ
- Ներկայացրեք իրերի դրական կողմերը՝ «Գիտեմ, որ սա մարտահրավեր է, բայց ինչի վրա կարող ենք կենտրոնանալ, որ բարելավենք իրավիճակը»
Նվնվացող աշխատողներին հաճախ պարզապես պետք է, որ իրենք իրենց լսեն։ Եթե նրանց վերաբերվեք որպես մարդ, ով ուզում է լուծումներ, այլ ոչ թե մշտական դժգոհության աղբյուր, նրանց մոտեցումը կարող է փոխվել։
3. Արագ հուսահատվողը
Ինչպե՞ս է իրեն պահում: Շատ արագ ոգևորվում է, բայց առաջին դժվարության դեպքում հիասթափվում և սկսում է կասկածել իր ուժերին։ Կարող է ընդհատել աշխատանքը, հրաժարվել առաջադրանքից կամ սպասել, որ ուրիշները լուծեն խնդիրը։ Սովորաբար, այս տեսակի մարդիկ բարձր զգայունություն ունեն ձախողումների հանդեպ։
Ի՞նչ անել:
- Օգնեք կենտրոնանալ փոքր հաղթանակների վրա, որ նա տեսնի առաջընթացը։
- Աջակցեք՝ տալով գործնական քայլեր, որոնք նրան թույլ կտան հաղթահարել դժվարությունը։
- Խրախուսե՛ք դիմացկունություն, հիշեցնելով, որ յուրաքանչյուր մարտահրավեր՝ աճի հնարավորություն է։
4. Միշտ վախեցածը
Ինչպե՞ս է իրեն պահում: Այս աշխատակիցը անընդհատ մտահոգված է՝ կմտածե՞ն, որ սխալ է արել, ճիշտ հասկացա՞ խնդիրը, իսկ եթե սխալվե՞մ։ Հաճախ նա խուսափում է նախաձեռնություններից, չի համարձակվում հարցնել կամ առաջարկել նոր մոտեցումներ։ Նրա անվստահությունը կարող է ազդել արդյունավետության վրա՝ չափազանց երկար մտածելով պարզ խնդիրների շուրջ։
Ինչ անել:
- Ստեղծե՛ք անվտանգ միջավայր, որտեղ նա կարող է հարցեր տալ առանց վախենալու քննադատությունից։
- Ակտիվորեն խրախուսե՛ք ինքնուրույն որոշումներ ընդունելը։
- Տվե՛ք աջակցություն՝ ցույց տալով, որ նույնիսկ սխալներն ուսուցողական են։
5. Գործից խուսափողը
Ինչպե՞ս է իրեն պահում: Փորձում է հնարավորինս նվազեցնել իր պարտականությունները՝ անընդհատ գտնելով պատճառներ, թե ինչու ինչ-որ բան պետք է ուրիշը անի։ Կարող է վկայակոչել «վաղեմի փորձը», ասել «ես դրա պատասխանատուն չեմ» կամ պարզապես անտեսել խնդիրը՝ հույս ունենալով, որ այն կանցնի ուրիշի ուսերին։
Ի՞նչ անել:
- Հստակեցրեք պատասխանատվությունը՝ վերացնելով բազմիմաստությունը։
- Ուղղակի նշեք, որ այս աշխատանքը նրա պարտականությունն է։
- Խթանե՛ք հաշվետվողականություն՝ քննարկելով, թե ինչպես են նրա գործողությունները ազդում թիմի վրա։
- Հետևողականորեն վերահսկե՛ք առաջընթացը, որպեսզի գործերը չմնան օդում։
6. Ռոբոտը
Ինչպե՞ս է իրեն պահում: Պեդանտիկ է, ճշգրիտ, հետևում է պլանին։ Եթե դուք փոխում եք խնդիրը կամ ժամկետները, նա սկսում է նյարդայնանալ, «արգելակում» է կամ պարզապես լռում։
Ի՞նչ անել:
- Խնդիրները տվեք նախապես
- Մի՛ խախտեք վերջնաժամկետները առանց քննարկման
- Խոսեք հստակ, փուլ առ փուլ
7. Էներգիա խլողը
Ինչպե՞ս է իրեն պահում: Այս աշխատակիցը միշտ բացասական է տրամադրված, անընդհատ բողոքում է կամ տարածում թմրած մթնոլորտ։ Կարող է ազդել թիմի ընդհանուր աշխատունակության վրա՝ դանդաղեցնելով պրոցեսները և նվազեցնելով ընդհանուր մոտիվացիան։
Ի՞նչ անել:
- Բացահայտե՛ք խնդիրը՝ ինչն է նրան դարձնում մշտապես դժգոհ։ Միգուցե կա համակարգային հարց, որ արժե կարգավորել։
- Օգնեք կենտրոնանալ լուծումների վրա, ոչ թե բողոքների։ Կարող եք ուղղել խոսակցությունը այսպես. «Այո, սա դժվարություն է, բայց ինչ կարելի է անել, որպեսզի ավելի արդյունավետ լինի»։
- Մոտիվացրե՛ք, ընդգծեք թիմի հաջողությունները և նրան ներգրավվեք նոր գաղափարների քննարկման մեջ։ Երբ նա զգա, որ ազդեցություն ունի, կարող է փոխել մոտեցումը։
8. Ռոմանտիկը
Ինչպես է իրեն պահում: Ամեն օր իմաստ է փնտրում: Ամեն ինչ կատարում է ոգեշնչմամբ։ Եթե չի տեսնում իմաստը—շեղվում է, «կորչում»։ Նա ուզում է հասկանալ, թե «ինչու»։
Ի՞նչ անել:
- Ցույց տվեք խնդրի արժեքը
- Այո, նույնիսկ առօրյա գործերում
- Գնահատե՛ք նրա ներդրումը և հաղորդեք հույզեր
9. Հիպերանկախը
Ինչպե՞ս է իրեն պահում: Վստահում է միայն իր ուժերին և դժվարությամբ է ընդունում օգնություն կամ թիմային աշխատանք։ Նա սովոր է ինքնուրույն լուծել խնդիրները, ինչը կարող է վնասել համագործակցությանը։ Բայց երբեմն այդ ինքնավարությունը բերում է ոչ համակարգված աշխատանքի կամ նույնիսկ սխալների, որոնք կարելի էր կանխել թիմի ներգրավմամբ։
Ի՞նչ անել:
- Տվե՛ք նրան հստակ առաջադրանքներ:
- Ընդգծե՛ք թիմային աշխատանքի կարևորությունը
- Ստեղծե՛ք միջավայր, որտեղ նա կզգա վստահություն։
10. Պասիվ ապստամբը
Ի՞նչպես է իրեն պահում: Միշտ քաղաքավարի է, բայց ամեն ինչ անում է իր ձևով։ Լռելյայն խախտում է ժամկետները, իսկ հետո գլխով է անում՝ «Ես չէի հասկացել»։ Չի զգում սահմաններն ու իր դերը։
Ի՞նչ անել:
- Հստակեցրե՛ք, թե արդյոք նա հասկացել է խնդիրը
- Գրանցե՛ք պայմանավորվածությունները գրավոր
- Սահմանե՛ք հստակ շրջանակներ և հետևանքներ
11. Ուշադրություն պահանջողը
Ինչպե՞ս է իրեն պահում: Այս աշխատողը սիրում է լինել ուշադրության կենտրոնում, հաճախ գերակշռում է քննարկումներում, անընդհատ ուզում է ճանաչում ստանալ իր ներդրման համար։ Շատ է խոսում, եթե իրեն ուշադրություն չես դարձնում կարող է ջղայնանալ, ժամանակավորապես փակվել, նեղանալ, բայց միևնույն է նորից կսկսի խոսել և ուշադրություն պահանջել:
Ի՞նչ անել:
- Սահմանեք կառուցողական սահմաններ, օրինակ՝ խնդրելով, որ թիմում հավասարապես բաշխվի ուշադրությունը։
- Խրախուսեք թիմային աշխատանք, նշեք, որ հաջողությունները համատեղ ջանքերի արդյունք են, ոչ միայն նրա։
- Տվե՛ք նրան դեր, որը թույլ կտա կառուցողականորեն օգտագործել նրա ակտիվությունը՝ օրինակ, առաջարկելով նրան համակարգել որևէ նախագիծ կամ ներգրավվել ավելի ստեղծագործ գործերում։
12. Հիպերակտիվ գերծանրաբեռնվածը
Ինչպե՞ս է իրեն պահում: Աշխատում է անդադար, փորձում է անել ավելին, քան պահանջվում է, բայց արդյունքում հաճախ գերհոգնում է և կորցնում կենտրոնացումը։ Գերծանրաբեռնվածությունը կարող է վատ ազդեցություն ունենալ նրա աշխատանքային արդյունքի վրա։
Ի՞նչ անել:
- Խրախուսե՛ք աշխատանքի և կյանքի հավասարակշռությունը
- Ընդգծե՛ք, որ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը։
- Օգնե՛ք նրան կառավարել իր էներգիան՝ դասավորելով աշխատանքային գործընթացները։
13. Ինտրիգներ տարածողը
Ինչպե՞ս է իրեն պահում: Այս աշխատակիցը սիրում է ստեղծել թիմի ներսում լարվածություն՝ տարածելով խոսակցություններ, խաղալով տեղեկատվությամբ կամ փորձելով մանիպուլացնել գործընկերներին։ Նա կարող է խարխլել թիմի ներսում վստահության մթնոլորտը, եթե նրան չկառավարեք ճիշտ։
Ի՞նչ անել:
- Հետևողականորեն խրախուսեք բաց հաղորդակցությունը:
- Հստակ սահմանեք թիմային արժեքներն ու ընդունելի վարքագիծը
- Չտրվե՛ք մանիպուլյացիաներին՝ պահպանելով չեզոքություն և փաստարկված մոտեցում։
- Հստակ նշեք Ձեր դիրքորոշումը, որ մանիպուլյացիաները ընդունելի չեն և չեն հանդուրժվելու
14. Դանդաղ և չափազանց մանրակրկիտը
Ինչպե՞ս է իրեն պահում: Այս աշխատակիցը սիրում է խորանալ մանրամասների մեջ, հաճախ ձգտելով կատարելության, ինչը կարող է տանել անարդյունավետության։ Չնայած որ մանրակրկիտ աշխատանքը կարևոր է, ժամանակի վատնումը կարող է ազդել ընդհանուր արդյունավետության վրա։
Ի՞նչ անել:
- Օգնե՛ք սահմանել առաջնահերթությունները:
- Տվե՛ք հստակ ժամկետներ և աշխատանքի մեթոդներ, որոնք կօգնեն պահպանել արդյունավետությունը՝ առանց որակի կորստի։
15. Մշտապես նոր գաղափարներ առաջարկողը
Ինչպե՞ս է իրեն պահում: Սա ստեղծագործ աշխատակից է, որը գալիս է նոր լուծումներով, բայց հաճախ չի հասցնում իր մտքերը ավարտին հասցնել։ Նա արագ հիանում է նոր գաղափարներով, բայց հաջորդ օրն արդեն նոր բան է մտածում՝ չփակելով նախորդ թեման։
Ի՞նչ անել:
- Օգնե՛ք նրան մշակել հստակ ռազմավարություն:
- Խրախուսե՛ք կենտրոնանալ ընթացիկ առաջադրանքների վրա, իսկ նոր գաղափարները հավաքագրեք՝ հետագա քննարկման համար։
Յուրաքանչյուր աշխատակից ունի իր առանձնահատկությունները, և նույնիսկ «բարդ» մարդիկ կարող են դառնալ թիմի ուժեղ կողմը, եթե գտնեք ճիշտ մոտեցումը։
Տարբեր աշխատաոճը ոչ թե խնդիր է, այլ հնարավորություն՝ զարգացնելու թիմային աշխատանքը, հաղորդակցման հմտությունները և ընդհանուր արդյունքը։
Երբ հասկանում ենք գործընկերների մոտիվացիան, աշխատաոճը և նախընտրությունները, կարող ենք ավելի արդյունավետ համագործակցել և հասնել ընդհանուր նպատակներին։
Լավագույն առաջնորդները չեն խուսափում «բարդ» աշխատակիցներից, այլ սովորում են ճիշտ համագործակցել նրանց հետ։
3 պարզ ճշմարտություն առաջնորդության վերաբերյալ
Ձեր թիմի էներգիան արտացոլում է ձեր սեփականը...Ավելին
10 հարց ձեր թիմը ավելի լավ բացահայտելու համար
Այս հարցերը պետք է տալ ժամանակ առ ժամանակ՝ ձեր թիմում տիրող մթնոլորտին, ընդհանուր իրավիճակին հետևելու և ձեր մարդկանց կատարողականի վերաբերյալ ամբողջովին տեղյակ լինելու համար...Ավելին
Առաջնորդության հավասարակշռության կողմերը
Լավագույն թիմերը «կատարյալ» առաջնորդների կարիք չունեն։ Նրանք կարիք ունեն հավասարակշռված առաջնորդների...Ավելին
Մեկնաբանություններ