loader
< Վերադառնալ
img

11.07.2025

  1. Արդյո՞ք մեր հաճախորդները (մեր ընկերության ներսում և արտաքին) գոհ են մեր ծառայությունների որակից, քանակից և մատուցումից:
  2. Արդյո՞ք մեր թիմի դինամիկան/փոխհարաբերությունները նպաստում են մեր միասնական արդյունավետ աշխատանքին:
  3. Արդյո՞ք մեր թիմի յուրաքանչյուր անդամ զարգացնում և բարելավում է իր գիտելիքները, հմտությունները և ունակությունները: 
  4. Արդյոք մենք ունենք ընդհանուր նպատակ, որը հստակ է, մարտահրավերային և միևնույն ժամանակ՝ իրագործելի:
  5. Արդյո՞ք մեր թիմում ունենք մարդկանց ճիշտ քանակությունն ու համադրությունը: 
  6. Արդյո՞ք մենք ունենք գործառույթների և պատասխանատվությունների հստակ կառուցվածք, որը հիմնվում է մեր ուժեղ կողմերի վրա: 
  7. Արդյո՞ք մենք ունենք համապատասխան վերապատրաստման ռեսուրսները և անհրաժեշտ տեղեկությունը`հաջողության հասնելու համար:
  8. Արդյո՞ք մեր թիմի անդամները գնահատվում և պարգևատրվում են հաջողությունների համար:
  9. Արդյո՞ք մեր թիմը ունի ընդհանուր ուժեղ ինքնություն:
  10. Արդյո՞ք մեր թիմի անդամները պատրաստակամորեն կիսում են տեղեկատվությունն ու ռեսուրսները միմյանց հետ:

Հարցերը տալուց հետո հարկավոր է կազմել և իրականացնել համապատասխան զարգացման ծրագիր այն կետերի համար, որոնք ըստ ձեզ ենթակա են բարելավման: 

Այս հարցերը պետք է տալ ժամանակ առ ժամանակ՝ ձեր թիմում տիրող մթնոլորտին, ընդհանուր իրավիճակին հետևելու և ձեր մարդկանց կատարողականի վերաբերյալ ամբողջովին տեղյակ լինելու համար։

Մարիանա Էդիլյան

cYerevan662
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

15 «Բարդ» աշխատակիցների տեսակներ

Աշխատակիցները բարդ չեն լինում, պարզապես մենք դեռ նրանց չենք հասկացել և չգիտենք ոնց աշխատենք իրենց հետ...Ավելին

img

Առաջնորդության հավասարակշռության կողմերը

Լավագույն թիմերը «կատարյալ» առաջնորդների կարիք չունեն։ Նրանք կարիք ունեն հավասարակշռված առաջնորդների...Ավելին

img

3 պարզ ճշմարտություն առաջնորդության վերաբերյալ

Ձեր թիմի էներգիան արտացոլում է ձեր սեփականը...Ավելին

առավել ընթերցվող