loader
< Վերադառնալ
img

05.08.2025

Ձեր թիմի էներգիան արտացոլում է ձեր սեփականը: Եթե դուք սթրեսի մեջ եք, ձեր թիմակիցները հաստատ կզգան: Եթե դուք անտարբեր եք, նրանք նույնպես կլինեն անտարբեր։ Եթե դուք ներգրավված չեք` նրանք նույնպես կզգան:

Մարդիկ միայն չեն լսում, թե ինչ եք ասում, նրանք նաև տեսնում են և վերլուծում են, թե ինչպես եք դուք ամեն օր դրսևորվում Ձեզ։

Լավագույն առաջնորդները սահմանում են այն տոնայնությունը, որով առաջնորդվում է ամբողջ թիմը: Ձեր մարդիկ տեսնում են ձեր շարժուձևը, խոսելաոճը, վերաբերմունքը։ Դուք եք սահմանում թիմի տրամադրությունը։ Եթե կոպիտ եք խոսում, դա դառնում է նոր նորմա։ Եթե ձայն եք բարձրացնում, նրանք հասկանում են, որ կարող են նույնը անել։ Եթե օրինակ անջատում եք հեռախոսը խոսակցության կեսից, նրանք իրենց անարգված են զգում: Եթե փակվում եք, չեք խոսում Ձեր թիմակիցների հետ, սպասում եք, որ նրանք գան ձեզ մոտ՝ փոխանակ կառուցողական զրույց սկսելու, դա հասուն ղեկավարի պահվածք չէ, Դուք Ձեզ պահում եք երեխայական: Եղեք բարձր, եղեք ավելի լավը։ Դուք առաջնորդ եք, և Դուք պատասխանատու եք թիմի մթնոլորտի համար։

Դուք օրինակ եք ծառայում։ Ուստի եղեք լավ օրինակ։ Եղեք այնպիսի առաջնորդ, որի համար կցանկանայիք աշխատել։ Հարց տվեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք Դուք կցանկանայիք, որ Ձեր ղեկավարը Դուք լինեիք: Եղեք ազնիվ ձեր պատասխանով։

Լավագույն առաջնորդները օրինակ են ծառայում իրենց էներգիայով, վերաբերմունքով և ներկայությամբ:

Որևէ մեկին հաճելի լինելը, կամ դուր գալը և հարգանք վայելելը նույնը չէ: Բնական է ցանկանալ, որ դուք մարդկանց դուր գաք, բայց առաջնորդությունը հռչակ վայելելու մասին չէ:

Դժվար որոշումներ կայացնելը, պատասխանատվություն ստանձնելը և բարձր չափանիշներ սահմանելը միշտ չէ, որ ձեզ բոլորի սիրելին կդարձնեն:

Կարևոր է ազնվությամբ, հետևողականությամբ և արդյունքներով հարգանք և վստահություն վաստակելն է:

Վստահությունն ու հարգանքը հնարավոր չէ պահանջել։ Դուք, որպես առաջնորդ, պետք է արժանի լինեք, որ Ձեր մարդիկ վստահեն Ձեզ և հարգեն Ձեզ։ Կրկին հարց տվեք ինքներդ Ձեզ՝ արդյո՞ք Դուք այն առաջնորդն եք, ում վստահում և հարգում է իր թիմը։ Եղեք ազնիվ Ձեր պատասխանով։

Դուք ավելի շատ ժամանակ կծախսեք մարդկանց ղեկավարելու վրա, քան աշխատանքը կառավարելու վրա:

Նոր ղեկավարների մեծ մասը կարծում է, որ ամեն ինչ գործընթացների և առաջադրանքների մասին է, բայց իրականում ամեն ինչ մարդկանց մասին է ՝ նրանց մոտիվացնելու, կոնֆլիկտային իրավիճակները լուծելու, նրանց ուժեղ կողմերը զարգացնելու և ամեն ինչ անելու, որպեսզի Ձեր մարդիկ միշտ տեսնեն ընկերության ռազմավարության մեծ պատկերը:

Եթե դուք անտեսում եք մարդկանց հետ աշխատելը, արդյունավետությունը կտուժի: Այո, թվերը կարևոր են, այո, վերլուծության իմացությունը ցանկացած բիզնեսի հիմքն է, բայց եթե մոռանաք Ձեր մարդկանց մասին, Ձեր թվերը պարզապես արդեն կարևոր չեն լինի։

Դուք պետք է հասկանաք ձեր մարդկանց։ Եթե չեք հասկանում ձեր մարդկանց, ապա չեք հասկանում ձեր բիզնեսը։ Հարց տվեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք Դուք հոգ եք տանում ձեր մարդկանց մասին։ Արդյո՞ք օգնում եք նրանց զարգանալ։ Արդյո՞ք արդյունավետ կառավարում և առաջնորդում եք նրանց։ Արդյո՞ք տալիս եք հետադարձ կապ՝ կառուցողական և ժամանակին։ Արդյո՞ք նրանք գիտեն այն, ինչ պետք է իմանան մեր ընկերությունը ուժեղացնելու համար։ Եղեք ազնիվ ձեր պատասխաններով։

Մարիանա Էդիլյան

cYerevan597
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

15 «Բարդ» աշխատակիցների տեսակներ

Աշխատակիցները բարդ չեն լինում, պարզապես մենք դեռ նրանց չենք հասկացել և չգիտենք ոնց աշխատենք իրենց հետ...Ավելին

img

10 հարց ձեր թիմը ավելի լավ բացահայտելու համար

Այս հարցերը պետք է տալ ժամանակ առ ժամանակ՝ ձեր թիմում տիրող մթնոլորտին, ընդհանուր իրավիճակին հետևելու և ձեր մարդկանց կատարողականի վերաբերյալ ամբողջովին տեղյակ լինելու համար...Ավելին

img

Առաջնորդության հավասարակշռության կողմերը

Լավագույն թիմերը «կատարյալ» առաջնորդների կարիք չունեն։ Նրանք կարիք ունեն հավասարակշռված առաջնորդների...Ավելին

առավել ընթերցվող