
18.08.2025
1. Պատասխանատու նվնվացող
Այս աշխատողը աշխատասեր է, պրոֆեսիոնալ, անկեղծորեն անհանգստանում է իր գործի համար: Հաճախ չի կարողանում "ոչ" ասել, չի կարողանում հստակ ձևակերպել իր հարցերը և փորձում է տանել "աշխարհի փրկչի" դերը։
Իր վրա է վերցնում ուրիշների սխալների ուղղումը և քննադատում գործընկերներին, ովքեր չեն կարողանում իր նման լավ կատարել աշխատանքը։
Պատասխանատու նվնվացողները ժողովներից հետո սկսում են բարձր խոսել (իսկ ժողովների ժամանակ լուռ են և գրեթե ամեն ինչի հետ համաձայնվում են) և բոլորին պատմում են, որ իրենք շրջապատված են հիմարներով և, որ ոչ մեկ նորմալ գործ չի անում և խանգարում է գործ անելուն:
Այս աշխատողների համար բացարձակ կարևոր չէ, ունեն իրենք աջակիցներ, թե ոչ: Նրանք իսկապես ցավում են գործի համար, պարզապես այդ ամենը ցույց են տալիս այնքան, որքան կարող են:
Պատասխանատու նվնվացողների հիմնական արտահայտությունները:՝
- Ես այլևս այսպես չեմ կարող;
- Ես պատասխանատու եմ ամեն ինչի համար;
- Մի՞ թե այլևս ոչ ոք չի կարող դա անել;
- Ինչու՞ պետք է աշխատեմ նրանց համար;
- Ես գալիս եմ առաջինը և գնում եմ վերջինը:
Խորհուրդ ղեկավարներին՝ եթե լավ աշխատողը հանկարծ սկսեց բողոքել և նվնվաց, իմաստ ունի ժամանակ գտնել և խոսել ծանրաբեռնվածության և զբաղվածության մասին, ինչպես նաև տալ կառուցողական և զարգացնող հետադարձ կապ:
Իսկ եթե իրավիճակը չի բարելավվում, ապա արդեն հարկավոր է այլ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը չդառնա տոքսիկ և թունավոր, թե տվյալ աշխատողի համար, թե թիմակիցների:
2. Կարիք ունի գովասանքի
Այս տեսակի աշխատողները նվնվում է չափազանց սրտանց և շատ զգացմունքային: Բողոքների մեջ անհնար է վերլուծել և բացահայտել պատճառը և էությունը, բայց հասկանալի է, որ աշխատողը իրեն հոգեպես լավ չի զգում:
Նվնվացողների այս կատեգորիան փնտրում է գործընկերների աջակցությունը, փորձում է գտնել իրենց գործողությունների հաստատումը և հուզական աջակցությունը: Արտահայտություններում նույնպես լսվում է «ես եմ հերոսը», սակայն այս դեպքում նաև հստակ լսվում չասված հետևյալ միտքը՝ «վերջապես ուշադրություն դարձրեք ինձ վրա»: Այս աշխատողները միշտ սպասում են, որ իրենց գովեն, նրանք անկեղծորեն ցանկանում են, որ իրենց պարզապես ավելի հաճախ նկատեն և արդարացիորեն գնահատեն իրենց ներդրումը:
Հիմնական արտահայտություններն ՝
- Ես նրանց համար եմ, և նրանք…;
- Նրանց ամեն ինչ, Իսկ ինձ ՝ ոչինչ;
- Իսկ նա ինչ է արել, իսկ ես հարյուր անգամ ավելին եմ անում;
- Ոչ ոք չի տեսնում, ոչ ոք չգիտի, ոչ ոք չի հասկանում, թե ինչպես եմ ես…
Խորհուրդ ղեկավարին՝ տվյալ աշխատողի հետ շփման ընթացքում օգտագործեք նախադասությունները ՝
- Ես տեսնում եմ, որ դու քրտնաջան աշխատում ես;
- Ես գնահատում եմ այն, ինչ անում ես;
- Ես անձամբ գնահատում եմ քո ներդրումը:
3. Ջեդայ
Այս տեսակի մասին արժե ավելի մանրամասն խոսել: Ջեդայ նվնվացողը ցուցադրում է կորպորատիվ նվնվոցի ամենաբարձր մակարդակը: Որպես կանոն, իրենք ամենափորձառու աշխատողներ են, ովքեր ընկերությունում ունեն երկար տարիների փորձ:
Նրանք իսկապես արժեքավոր են և նվիրված: Ջեդայ նվնվացողը հիմնական չափազանց ծանրաբեռնված չի լինում, քանի որ ունի պատվիրակելու շատ լավ հմտություն և միշտ գիտի, ում ինչ հանձնարարի, որպեսզի ինքը շատ զբաղված չլինի:
Նա գիտի, թե ինչ է նշանակում իշխանություն, և բարձր պաշտոնի մարդկանց հետ հասկանում է, թե ինչպես է պետք խոսել:
Նաև շատ լավ վերլուծում է, թե երբ է պետք գնալ կոնֆլիկտի, կարող է կտրուկ պատասխանել և նույնիսկ դուռը շրխկացնելով դուրս գալ սենյակից, ձեռքը թափահարելով և ասելով ,որ էլ ոչինչ չկա ասելու, էլ ինչ սպասես այս մարդկանցից:
Ջեդայ նվնվացողը խաղի մեջ է յուրաքանչյուր րոպե ,և նա կարող է անդառնալի վնաս հասցնել, եթե օրինակ նոր աշխատողների հետ սեղանի շուրջ նստի ճաշարանում և ասի. «Այս ընկերությունում ոչինչ չի փոխվելու, թե ինչ՞ու, լսեք ինձ, ես հիմա ձեզ ամեն ինչ կբացատրեմ”
Ի՞նչ կարող է թաքնված լինել այս պահվածքի հետևում: Ամենից հաճախ ' ճանաչման անհրաժեշտություն: Աշխատողները, ովքեր իրենց համարում են առաջխաղացման, տեղափոխման և նոր աշխատանքի արժանի, "կոտրվում են", երբ գործընկերները բարձրանում են կամ դրսից նոր աշխատողներ են միանում:
Նրանք ազնվորեն փորձում են գտնել այն տրամաբանությունը, թե ինչու է մեկ ուրիշը նշանակվում կամ խրախուսվում, իսկ իրենք ոչ և չեն գտնում այդ հարցի պատասխանը:
Նրանց մտքով անգամ չի անցնում, որ հենց իրենց անձնական որակները խանգարում են կարիերայում առաջընթացին։ Որ իրենց պահվածքի, բացասական լինելու, տոքսիկ միջավայր ստեղծելու պատճառով է, որ չունեն առաջխաղացում:
Հաջորդիվ նման նվնացողը հորինում է պատերազմ և թշնամիներ և պայքար է սկսում: Ջեդայ նվնվաղոցը անկեղծորեն իրեն համարում է առաջնորդ, արժեքավոր տեղեկատվության կրող և հիանալի աշխատող: Նա "կռվում է", ընդ որում ՝ ընկերության շահերի համար…
Նման նվնվացողի ներքին մոտիվացիան հիմնված է ներկայիս դերի լավ մտադրությունների վրա և ունի փոփոխությունների իրականացման շատ ցածր աստիճան: Եթե դուք փորձեք առաջարկել նման աշխատողին գլխավորել այլ ուղղություն, կամ անցնել ավելի պատասխանատու պաշտոնի, դուք հաստատ կստանանք լիովին հիմնավորված մերժում:
Այդ իսկ պատճառով ղեկավարները նման աշխատողների հետ աշխատելիս, պետք է հստակ բացահայտեն իրական նպատակները և իրական մոտիվացիան: Պետք է հասկանալ պատճառները նման վարքագծի՝ այրումն է, իներտ վիճակն է, ոչ ճիշտ զբաղվածությունն է, ոչ ճիշտ աշխատանքն է, որպեսզի օգնենք աշխատողին և վերադարձնենք կառուցողական դաշտ:
Մեկնաբանություններ