
28.07.2025
1.Խոսել/Լսել
Գիտե՞ք, թե երբ է պետք արտահայտեք ձեր կարծիքը և երբ՝ ստեղծեք տարածք ուրիշների համար։
Թիմերը զարգանում են այն ժամանակ, երբ բոլորը լսում են իրար, ոչ թե միայն նրան, ում ձայնն ամենաբարձրն է կամ ով բարձր է վարձատրվում։
2. Ապրումակցում/ Պատասխանատվություն
Աջակցե՛ք ձեր մարդկանց դժվարությունների ժամանակ՝ առանց աչք փակելու բացթողումների վրա։
Հասկանալը չի նշանակում ՝ արդարացնել ցածր կատարողականը։
3. Իշխանություն/Լիազորում
Միջամտե՛ք, երբ դա անհրաժեշտ է, բայց տվե՛ք ձեր թիմին իրական պատասխանատվություն։
Հրաշքը տեղի է ունենում, երբ մարդիկ զգում են վստահություն՝ արդյունքները սեփական ձևով ներկայացնելու համար։
4. Տեսլական/Իրականացում
Նկարագրե՛ք լայն տեսլականը, ապա բաժանե՛ք այն գործնական, իրագործելի քայլերի։
Երազանքները, առանց հստակ քայլերի, հազվադեպ են դառնում իրականություն։
5. Փորձագիտություն/ Հետաքրքրություն
Կիսվե՛ք ձեր գիտելիքներով, բայց ակտիվորեն փնտրե՛ք թարմ տեսանկյուններ։
Լավագույն գաղափարները հաճախ գալիս են այն մարդկանցից, ովքեր ամենամոտն են աշխատանքին։
6. Կայունություն/Ճկունություն
Անկեղծ եղե՛ք այն ամենի նկատմամբ,ինչը չեք կարող փոխել, միաժամանակ չկորցնելով ճկունությունը փոփոխությունների հանդիպելիս։
Թիմերին անհրաժեշտ է և՛ կայունություն, և՛ արագ փոփոխվելու ունակություն։
7. Ինտուիցիա/Տվյալներ
Վստահե՛ք ձեր ներքին զգացողությանը, բայց ստուգե՛ք այն փաստերով։
Ամենաուժեղ որոշումները ստացվում են ինտուիցիայի և ապացույցների համադրությունից։
8. Բաց խոսել/Կարեկցել
Եղե՛ք ուղղախոս՝ առանց կոպիտ լինելու։
Մարդիկ շատ լավ են աշխատում այն ժամանակ, երբ կարողանում են սովորել և աճել հանգիստ և առողջ միջավայրում։
9. Ինքնուրույնություն/ Աջակցություն
Տվե՛ք ձեր թիմին հնարավորություն՝ խնդիրները լուծելու իրենց ձևով։
Իմացե՛ք, թե երբ պետք միջամտել և երբ՝ հետ կանգնել։
10. Կատարելություն vs Առաջընթաց
Երբեմն «բավականաչափ լավ փորձարկման համար»-ը հենց ճիշտ տարբերակն է։
Գործարկե՛ք, սովո՛րեցրեք, բարելավվե՛ք։
Այս գործելաոճը միշտ հաղթում է անվերջ կատարելագործմանը։
Բոլոր կողմերը կարևոր են: Հրաշքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կա հավասարակշռություն:
Մտածելակերպը պետք է լինի և/և
Լավագույն առաջնորդները չեն ընտրում կողմ, նրանք կանգնում են կենտրոնում։
Լավագույն թիմերը «կատարյալ» առաջնորդների կարիք չունեն։ Նրանք կարիք ունեն հավասարակշռված առաջնորդների։
3 պարզ ճշմարտություն առաջնորդության վերաբերյալ
Ձեր թիմի էներգիան արտացոլում է ձեր սեփականը...Ավելին
15 «Բարդ» աշխատակիցների տեսակներ
Աշխատակիցները բարդ չեն լինում, պարզապես մենք դեռ նրանց չենք հասկացել և չգիտենք ոնց աշխատենք իրենց հետ...Ավելին
10 հարց ձեր թիմը ավելի լավ բացահայտելու համար
Այս հարցերը պետք է տալ ժամանակ առ ժամանակ՝ ձեր թիմում տիրող մթնոլորտին, ընդհանուր իրավիճակին հետևելու և ձեր մարդկանց կատարողականի վերաբերյալ ամբողջովին տեղյակ լինելու համար...Ավելին
Մեկնաբանություններ