loader
< Վերադառնալ
img

12.10.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի ներկայացուցիչներին՝ Արևելյան Եվրոպայում կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Սոկոլովին և Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների հետ կապերի ղեկավար Բուրժուև Ազամատին:

Մանթաշյանն անդրադարձել է «ՏիկՏոկ»-ի հետ համագործակցությունը զարգացնելու, հանրության վրա ազդեցության ու հետևանքների, դրանց կանխարգելման շուրջ լուծումներ գտնելու, անվտանգության նորմեր գործադրելու հետ կապված հարցերին, թվային գրագիտությանը և այլն: Նախարարի առաջին տեղակալը կիսվել է նաև իր մտահոգություններով՝ պայմանավորված ԱԲ միջոցով պատկերների ստեղծմամբ, ապատեղեկատվության տարածման խնդիրներին և ԱԲ կիրառման բովանդակության մակագրման և նշագրման կարևորության մասին։

Սերգեյ Սոկոլովը ներկայացրել է վերջին տարիներին գործադրված ջանքերը և խնդիրների կանխարգելման նպատակով ընկերության կողմից տարվող աշխատանքները, նոր գործառույթների ներգրավման գործընթացները և տարբեր ոլորտներին առնչվող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ հայաստանյան «ՏիկՏոկ»-ում տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նշյալ խնդիրների շուրջ հետագա քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն:

Հասարակության հետ կապերի բաժին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

cYerevan71
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Armen R. Kherlopian, Ph.D.: A Catalyst for Change in Armenia's Tech World

Meet Dr. Armen R. Kherlopian—a scientist, entrepreneur, and someone who’s passionate about using his skills to make a difference...Ավելին

img

Lars Kollind: Insights from a Visionary Leader on Innovation and Transformative Management

Lars Kollind delivered speeches on two occasions, once in the Yandex Hall and another at the Central Bank, and I had the privilege of attending both...Ավելին

img

Մոքսի ռոբոտի հետևում հայ նորարարը

Սիլիկոնյան հովտի սրտում կա մի փոքրիկ ռոբոտ, որը արագ տեմպով գրավում է երեխաների և ծնողների սրտերն ու ուշադրությունը...Ավելին

առավել ընթերցվող