loader
< Վերադառնալ
img

16.04.2025

Մայիսի 2-ին կարևոր օր է Հայաստանի համար. միջազգային հեղինակություն վայելող PHUSE կազմակերպությունը առաջին անգամ իր միջոցառումը կանցկացնի Երևանում։ PHUSE-ը ոչ առևտրային միջազգային կազմակերպություն է, որն իր շուրջ է համախմբում դեղագործության, կենսատեխնոլոգիաների և առողջապահության ոլորտների լավագույն գիտակներին, տվյալագետներին և հետազոտողներին։ Նրանց հիմնական նպատակն է ստեղծել հարթակներ համագործակցության, նորարարության և գիտելիքի փոխանակման համար։

Իսկ միջոցառումը իրենից ներկայացնում է համաշխարհային բիոմետրիկ և կլինիկական տվյալների գիտության համաժողովը, և սա ոչ միայն իրադարձություն է, այլև հնարավորությունների մի ամբողջ գլուխ նոր Հայաստանի համար։

Հենց այս նպատակներով էլ անցկացվում են PHUSE Single Day Event-ները աշխարհի տարբեր երկրներում։ Իսկ այս տարի այն անցկացվելու է Հայաստանում Gurus CRO ընկերության նախաձեռնությամբ:

Այս միջոցառումը նվիրված է մեր երկրի աճող դերին գլոբալ կլինիկական հետազոտությունների ոլորտում։ Հայաստանում արագ զարգանում են առողջապահական հաստատությունները, բիոմետրիկ ծառայությունները, ինչպես նաև փորձառու ու տաղանդավոր մասնագետների մի ամբողջ համայնք է ձևավորվել՝ պատրաստ համագործակցելու միջազգային նախագծերում։

Երևանյան միջոցառումը բացահայտելու է՝

  • Ինչպես են մեր կլինիկական կենտրոնները զարգացնում բուժառուների ներգրավման, հետազոտությունների կառավարման ու տվյալահեն մոտեցումները։
  • Ինչ դեր ունեն հայաստանյան CRO-ները (Contract Research Organisations)։
  • Ինչ նոր միտումներ են գլոբալ մակարդակում, և ինչպես է Հայաստանը պատրաստ արձագանքել այդ մարտահրավերներին։

Միջոցառումը հյուրընկալելու է «Գուրուս» CRO-ն, որը մատուցում է բիոմետրիկ ծառայություններ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական և դեղագործական ընկերություններին։

Գրանցում՝ https://bit.ly/4i4xWGD

Խոսնակներ և թեմաներ՝ https://bit.ly/3EcDlh4

img

Արտակ տեխ բլոգեր (Ինստագրամյան և տելեգրամյան ալիքներ (փնտրել Armtechblog անվանումով))

cYerevan697
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

ԱՐՓԱ ինստիտուտի «STEM Expo 2025» նախաձեռնությունը

2025 թվականի ապրիլի 19-ին Մարիոթ հյուրանոցը վերածվեց ստեղծագործության, հայտնագործության և գիտության եռուն կենտրոնի, քանի որ «STEM Expo 2025»-ը համախմբեց ավելի քան 200 ուսանողների և 30+ մանկավարժների ամբողջ երկրից...Ավելին

img

Պատմական այց․ AWS-ի Ջեֆ Բարը գալիս է Հայաստան

Առաջին անգամ Ջեֆ Բարրը՝ AWS-ի փոխնախագահն ու գլխավոր ջատագովը, այցելում է Հայաստան, և դա տեղի է ունենալու 2025թ. մայիսի 24-ին AWS Community Day Armenia-ի ժամանակ...Ավելին

img

Մետաքսի ճանապարհներից մինչև սիլիկոնային հոսքեր. Digital Julfa Network

Սա պարզապես մեկ այլ հարթակ չէ, այն շարժում է։ Թվային ենթակառուցվածք միջսահմանային համագործակցության համար, որտեղ բլոկչեյնը հանդիպում է բիզնեսին, և որտեղ 400-ամյա ժառանգությունը հանդիպում է ֆուտուրիստական տեխնոլոգիային...Ավելին

առավել ընթերցվող