loader
< Վերադառնալ
img

06.04.2026

1. Հետադարձ կապի սենդվիչ

«Սենդվիչ» տեսակի հետադարձ կապը հիմնականում անօգուտ է, որովհետև՝

  • Խաթարում է վստահությունը և դժվարացնում է, որպեսզի մարդը կառուցողական ձևով ընկալի հետադարձ կապը։ 
  • Այն կարող է ընկալվել որպես խաբեություն՝ երբ գովասանքը պարզապես փափուկ նախաբան է իրական քննադատության համար։ Ավելի արդյունավետ մոտեցում է՝ բաժանել երկու միտքը կամ օգտագործել «և»՝ երկու ճշմարտությունն էլ միաժամանակ պահելու համար։ Օրինակ՝ «Դու լավ ես ղեկավարել այդ նախագիծը, և կարծում եմ՝ կարող ենք բարելավել ժամանակացույցի հաղորդակցումը»։ Այս դեպքում պահպանվում է գովասանքի ամբողջականությունը՝ միաժամանակ հրավիրելով աճի։
  • Մարդիկ կենտրոնանում են կամ դրականի, կամ «բացասականի» վրա, ուստի ուղերձի կեսը կորում է։
  • Մարդիկ սկսում են մտածել, որ դուք գովասանք եք տալիս միայն այն ժամանակ, երբ դրան պետք է հաջորդի «բացասական» մեկնաբանություն։
  • Այս պարագայում գովասանքը թվում է ոչ անկեղծ։

2. «Բայց» ասելը

  • Սա ամենատարածված թակարդներից մեկն է, որովհետև մարդիկ հաճախ այն չեն նկատում։
  • «Բայց» բառի օգտագործումը հետադարձ կապում նուրբ, բայց հզոր սխալ է, քանի որ այն ակամա չեղարկում է այն ամենը, ինչ ասվել է դրանից առաջ։
  • Օրինակ՝ «Դու հիանալի աշխատանք ես կատարել, բայց…» լսողին հուշում է, որ գովասանքը պարզապես նախաբան էր քննադատության համար։
  • «Բայց»-ը առաջացնում է պաշտպանողականություն և խաթարում է վստահությունը։ Մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ այս բառը հեռադարձ կապը դարձնում է վնասակար. այն ավելի շատ հիշեցնում է խաբեություն, քան անկեղծ և հավասարակշռված հետադարձ կապ։
  • «Բայց»-ը փոխարինելով «և»-ով կամ գովասանքն ու քննադատությունը տարանջատելով՝ հնարավոր է հետադարձ կապը դարձնել ավելի անկեղծ և հեշտ ընկալելի։

3. Բացասական էմոցիաներ արտահայտելը

  • Բացասական զգացմունքներ կիսվելը հետադարձ կապի ընթացքում բարդ է, բայց ոչ լիովին սխալ։ Կարևորը՝ ինչպես և ինչու եք կիսվում բացասական էմոցիաներով՝ եթե արվում է անզգույշ, կարող է թվալ որպես մեղադրանք կամ զրույցի կենտրոնացումը տեղափոխել հետադարձ կապ տվողի վրա՝ փոխարենը օգնելու մյուսին աճել։
  • Եթե արվում է մտածված, զգացմունքային արձագանքի կիսումը կարող է իրականում ամրապնդել վստահությունն ու հստակությունը։
  • Եթե մենք արտահայտվում ենք ուղիղ, սակայն հարգանքով, ապրումակցելով և հետաքրքրություն ցուցաբերելով՝ ապա դիմացինը տեսնում է իր գործողությունների ազդեցությունը՝ առանց իրեն հարձակման ենթարկված զգալու։ Այն փոխում է զրույցը՝ դատողությունից դեպի կապի հաստատում։
  • Պետք չէ ճնշեք ձեր զգացմունքները, սակայն նաև պետք չէ դարձնել դրանք զենք և իշխելու միջոց։

4. Մի սկսեք «ինչու»-ով

  • Հետադարձ կապը «ինչու» հարցով սկսելը կարող է հնչել որպես հարցաքննություն։ Նույնիսկ եթե նպատակը հետաքրքրությունն է, դա հաճախ առաջացնում է պաշտպանողականություն, հատկապես երբ մարդն արդեն իրեն խոցելի է զգում։ Օրինակ՝ «Ինչու՞ դա այդպես արեցիր» հարցը կարող է հնչել մեղադրական, կարծես կա մի ճիշտ պատասխան, որը նա բաց է թողել։
  • Այն մարդուն դնում է ճնշման տակ և ուշադրությունը սովորելուց տեղափոխում է արդարացման։ Փոխարենը փորձեք ասել՝ «Կարո՞ղ ես ներկայացնել, թե ինչպե՞ս ես մտածում» կամ «Ի՞նչն էր քեզ մղել այդ ընտրությանը»։ Այս հարցերը բացում են ինքնավերլուծության դուռ՝ առանց դատված լինելու զգացողության։ Նպատակը հասկանալն է, ոչ թե անկյուն դնելը։
  • Ձեր «ինչու»-ն կարող է հնչել ձեր տրված հարցերում, բայց այն չպետք է լինի առաջին բառը։ Այն կարող է հայտնվել վերջում, բայց ոչ երբեք՝ որպես մեկնարկային արտահայտություն։ Օրինակ՝ «Նկատում եմ, որ ուշանում ես, կարո՞ղ ենք քննարկել պատճառները»։ Եվ հետո իսկապես անցնել պատճառների և հետագա քայլերի քննարկմանը՝ առանց «ինչու» հարցը հնչեցնելու։

5. Ավարտել առանց հստակության

  • Ավարտել հետադարձ կապը՝ առանց փոխադարձ հասկացողությունը հաստատելու, տարածված և թանկարժեք սխալ է։ Երբ զրույցն ավարտվում է առանց հստակության, դատողություններն են լրացնում բացը՝ հաճախ հանգեցնելով շփոթության, վիրավորանքի կամ անգործության։
  • Հետադարձ կապ տվողը կարող է կարծել, թե հստակ է արտահայտվել, մինչդեռ ստացողը կարող է չհասկանալ՝ ինչ պետք է փոխի, ինչու է դա կարևոր, կամ ինչպես առաջ շարժվել։ 
  • Պարզ մի հարց՝ օրինաի «Ի՞նչ ես տանում քեզ հետ այս զրույցից»՝ կարող է փոխել պահը։ Այն ապահովում է համահունչություն, հրավիրում է հարցերի և ընդգծում, որ հետադարձ կապը երկկողմանի զրույց է, ոչ թե մենախոսություն։ Հստակությունը՝ բարություն է։
  • Ուստի՝ միշտ հարկավոր է ավարտել հետադարձ կապը հստակ փոխըմբռնմամբ։ 

Վերջում տվեք երկու հարց՝

  • Ի՞նչի մասին խոսեցինք հիմա։
  • Ի՞նչի շուրջ համաձայնության եկանք։

Մարիանա Էդիլյան

cYerevan50
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Հետադարձ կապ՝ արդյունավետ աճի և բարելավման 4 փուլային մոդել

Հստակություն՝ նախքան ուղղելը։ Համաձայնեցում՝ նախքան գործողություն անելը...Ավելին

առավել ընթերցվող