< Վերադառնալ

31.03.2026
1.Գիտակցում/տեսանելիություն(Awareness)
- Ասում ենք, թե ինչ ենք նկատել
- Պարզ, փաստացի, առանց հույզերի
- Առանց դատողության, պարզապես դիտարկում
- Այս մոտեցում է բացում է զրույցի դուռը
Շատ ղեկավարներ ուղղակի շրջանցում են այս փուլը
2․ Ըմբռնում/հստակեցում(Understanding)
- Բացատրում ենք, թե ինչո՞ւ է կարևոր:
- Կապում ենք վարքագիծը հետևանքների հետ
- Մարդիկ կարիք ունեն հստակեցման, ոչ թե քննադատության
Այս փուլը ձևավորում է ներգրավվածություն
Առանց դրա՝ հետադարձ կապը ընկալվում է որպես անձնական հարձակում
3. Համաձայնություն(Agreement)
- Համաձայնում ենք, որ երկուսով նույնն ենք տեսնում՝ «Դու տեսնու՞մ ես այն, ինչ ես եմ տեսնում»
- Համաձայնության ենք գալիս հիմնական խնդրի շուրջ
Այս փուլը նվազեցնում է պաշտպանողականությունը և ստեղծում է համատեղ պատասխանատվություն:
Իսկական բարելավումը սկսվում է հենց այստեղ
4. Գործողություն(Action)
- Որոշում ենք միասին, թե ինչ ենք անելու հաջորդը
- Հստակ վարքագծեր, ոչ թե անորոշ խոսակցություն
- Փոքր քայլեր՝ արագ հաղթանակներ
Այս դեպքում պատասխանատվությունը դառնում է բնական: Հետադարձ կապը վերածվում է աճի համակարգի
Շատ ղեկավարներ անցնում են ուղիղ 1-ին փուլից 4-րդը։
Եվ այդ պատճառով հետադարձ կապը հաճախ ձախողվում է։
Հստակություն՝ նախքան ուղղելը։
Համաձայնեցում՝ նախքան գործողություն անելը։
Հավանեցի
Չհավանեցի
Մեկնաբանություններ