loader
< Վերադառնալ
img

06.10.2025

89% մարդկանց կանգ են առնում կարևոր որոշումների ժամանակ՝ սխալվելու վախի պատճառով։

Չափազանց մտածելը ավարտվում է, երբ սկսվում է համակարգված գործելը։

92% որոշումները տևում են 2 անգամ ավելի երկար, քան անհրաժեշտ է։ Բայց ոչ բարդության պատճառով։ Այլ՝ չափազանց մտածելու։

Շատերը երկար են մտածում, սակայն խելացի մարդիկ մտածում են «ավելի կարճ»։

Ամեն րոպեն, որը ծախսվում է չափազանց մտածելու վրա, կորցրած րոպե է՝ ազդեցություն/փոփոխություն/գործողություն ստեղծելու փոխարեն:

1. 10/10/10 կանոն

  • Արդյո՞ք սա կլինի կարևոր 10 րոպեից
  • Արդյո՞ք սա կլինի կարևոր 10 ամսից
  • Արդյո՞ք սա կլինի կարևոր 10 տարուց

Այս երեք ժամանակային հարցերը նման են մտավոր զտիչի, որը մաքրում է մտքերի խառնաշփոթը։ Գերմտածելու մեծ մասը այս վարժությունից հետո արդեն ավելի քչանում է: 

2. Օգտագործեք ձայնը

  • Ձայնագրեք Ձեր մտահոգությունները
  • Նույն պահին լսեք դրանք
  • Ուշադրություն դարձրեք, թե որքան ավելի թեթև կամ ոչ այդքան վատ են հնչում դրանց մեծ մասը

Այս մեթոդը հանճարեղ է՝ այն ներքին մենախոսությունը վերածում է արտաքին և օբյեկտիվ իրավիճակի դիտարկմանը։ Երբ բարձրաձայն լսում ես սեփական մտահոգությունները, դրանք հաճախ կորցնում են իրենց ուժը: Ինքդ քեզ լսելը փոխում է ընկալումը: 

3. Արտադրողականության շրջադարձ

  • Վախը վերածեք գործի
  • Յուրաքանչյուր մտքին համապատասխանեցրեք մեկ գործնական քայլ
  • Եթե հնարավոր չէ գործել՝ համարեք անցած

Սա խաղի կանոնները փոխող մեթոդ է՝ այն մտավոր էներգիան վերածում է շարժման և անհանգստությունը վերափոխում է գործողության:

4. Ժամանակային արկղի մեթոդ

  • Սահմանեք 15 րոպեանոց «մտահոգվելու պատուհան»
  • Այդ ժամանակահատվածում թույլ տվեք ինքներդ Ձեզ գերմտածել
  • Երբ ավարտեք՝ «փակեք» պատուհանը

Դուք կարծես թույլտվություն եք տալիս ուղեղին՝ անհանգստանալու, բայց միայն Ձեր պայմաններով։ Ժամանակացույցով մտահոգվելը նվազեցնում է պատահական սթրեսը։

5. Գործադիր տնօրենի կանոն

  • Պատկերացրեք, որ զբաղված տնօրեն եք
  • Ունեք ընդամենը 30 վայրկյան որոշում կայացնելու համար
  • Կայացրեք որոշումը և առաջ շարժվեք

Սա համարձակ մտածելակերպ է՝ հստակությամբ և արագությամբ հաղթահարելով տատանումը։ Արագությունը հաղթում է կատարելությանը:

6. Էներգիայի աուդիտ

  • Գնահատեք յուրաքանչյուր մտահոգուծությունը 1-10 սանդղակով
  • Հարցրեք ինքներդ Ձեզ ո՞ր մեկն է տալիս էներգիա, իսկ որ՞ը՝ տանում
  • Աշխատեք ջնջել բոլոր «վամպիրական, էներգիա տանող» մտքերը

Սա հզոր միջոց է՝ պաշտպանելու Ձեզ մտավոր և հուզական ռեսուրսները՝ հեռացնելով այն ամենը, ինչը Ձեզ սպառում է, որպեսզի կարողանաք առողջ ապրեք։ Աշխատեք պահպանել միայն բարձր էներգիա տվող մտքերը։

7. Ռեզինե թևնոցի մեթոդ

  • Կրեք ռեզինից թևնոց
  • Քաշեք այն, երբ զգում եք, որ սկսում եք գերմտածել
  • Միանգամից կենտրոնացեք ներկայի վրա

Սա հետաքրքիր ֆիզիկական ազդանշան է՝ կարծես մտավոր վերսկսման կոճակ, որը կրում եք դաստակի վրա։ Ձևաչափի փոփոխությունը օգնում է։

8. Ապագա Դուք մեթոդ

  • Արդյո՞ք Ձեր ապագա ես-ը շնորհակալություն կհայտնի Ձեզ
  • Թե՞ կզղջա այս մտավոր շրջապտույտի համար
  • Ընտրեք՝ հիմնվելով այդ պատասխանի վրա

Սա հրաշալի կայունացնող հարց է՝ նման է կողմնացույցի, որը ուղղություն է տալիս մեր ընտրություններին:

Մարիանա Էդիլյան

cYerevan76
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

առավել ընթերցվող