loader
< Վերադառնալ
img

30.09.2025

1. Երբ ձեր մարդիկ դադարում են ձեզ նորություններ պատմել և կիսվել ձեր հետ: 

Դուք չեք կառուցել վստաhություն, այլ ստեղծել եք վախի մթնոլորտ:

2. Երբ ձեր աշխատանքային օրացույցը լիքն է, սակայն արդյունք չկա:

Դուք կառավարում եք ժամանակը, բայց ոչ արդյունքները:

3. Երբ դուք ձախողումների համար մեղադրում եք ձեր թիմին, իսկ բոլոր հաղթանակները՝ վերագրում ձեզ:

Դուք չեք առաջնորդում, դուք վերագրում եք ձեզ ստացված արդյունքները:

4. Եթե դուք դեռ ամենախելացին եք ժողովների ժամանակ:

Դուք մարդկանց հավաքագրում եք միայն կոմֆորտի համար, այլ ոչ թե զարգանալու:

5. Երբ բոլոր որոշումները միայն վերևից ներքև են գնում:

Դուք միայն զինվորներ եք ստեղծում, այլ ոչ թե առաջնորդներ:

6. Եթե ձեր լավագույն աշխատողները թարմացնում են իրենց ռեզյումեները:

Ձեր հայտարարած «բաց դուռը» ընդամենը ցուցադրական է:

7. Երբ ձեր լավագույն աշխատողները այլևս մարտահրավերներ չեն նետում ձեզ ժողովների ժամանակ:

Իրենք արդեն գիտեն, որ միևնույն է չեք լսելու իրենց:

8. Երբ ձեր թիմը ավելի երջանիկ է տոնում արդյունքները, երբ դուք ներկա չեք:

Դուք արգելք եք, ոչ թե խթան:

9. Երբ դուք ավելի շատ խոսում եք, քան լսում:

Դուք առաջնորդում եք ուժով, ոչ թե իմաստությամբ:

10. Եթե ձեր աշխատողներից ոչ մեկ վերջին մեկ տարում չի աճել և չի զարգացել:

Դուք ստեղծում եք սահմանափակումներ, այլ ոչ թե հնարավորություններ:

11. Եթե դուք կենտրոնացած եք միայն ձեր ճիշտ լինելու վրա։

Դուք այլևս արդյունավետ չեք աշխատում:

Մարիանա Էդիլյան

cYerevan71
Հավանեցի
Չհավանեցի

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

8 արտասովոր մեթոդ՝ չափազանց մտածելուց/գերմտածելուց խուսափելու համար

Ամեն րոպեն, որը ծախսվում է չափազանց մտածելու վրա, կորցրած րոպե է՝ ազդեցություն/փոփոխություն/գործողություն ստեղծելու փոխարեն...Ավելին

առավել ընթերցվող