
15.09.2025
Ի՞նչ կցանկանայիր բացահայտել, որպեսզի ղեկավարությունը ավելի լավ հասկանար քո աշխատանքի առօրյա իրականությունը.
Այս հարցը նպատակ ունի բացահայտել այն կողմերը, որոնք հնարավոր է անտեսվում են կամ լիարժեք չեն գնահատվում ղեկավարության կողմից։ Դա կարող է վերաբերվել ծանրաբեռնվածությանը, գործնական խնդիրներին, ռեսուրսների պակասին կամ ոչ հստակ ուղեցույցներին։
Ո՞ր որոշումն է վերջերս ղեկավարության կողմից ընդունվել, որը քեզ անհամատեղելի կամ անհասկանալի է թվացել։
Այս հարցը հնարավորություն է տալիս անկեղծ քննարկման՝ հասկանալու, թե որ որոշումները չեն համապատասխանում թիմի կամ անհատների սպասումներին։ Այն կարող է նպաստել վստահության ձևավորմանը՝ բացահայտելով, թե ինչու որոշ բաներ կարող են շփոթության կամ հիասթափության պատճառ դառնալ։
Կա՞ մի բան, որ ղեկավարությունը ասել է վերջերս՝ ուղիղ կամ անուղղակի ձևով, ինչը կարող էր հիասթափություն կամ անհանգստություն առաջացնել.
Այս հարցը օգնում է թիմում բացահայտել այն հաղորդակցման կամ որոշումների պահերը, որոնք կարող են ազդել մարդկանց վրա՝ նույնիսկ եթե դա կանխամտածված չի եղել։ Այն խրախուսում է անդրադառնալ իրական արձագանքներին և բարելավել առաջնորդության հաղորդակցման ձևերը։
Որտե՞ղ ես զգում, որ ղեկավարությունը կտրված է իրականությունից.
Այս հարցը նպատակ ունի բացահայտել այն ոլորտները կամ իրավիճակները, որտեղ ղեկավարներն իրենց որոշումներով կամ գործողություններով չեն արտացոլում մարդկանց իրական կարիքներն ու դժվարությունները։
Ի՞նչ որևէ փոքր բան կարող է անել ղեկավարությունը, որպեսզի դու քեզ ավելի գնահատված զգաս։
Այս հարցը նպաստում է փոխհարաբերությունների խորացմանը թիմում։ Այն հնարավորություն է տալիս աշխատակիցներին բացահայտել իրենց կարիքները, իսկ ղեկավարներին՝ ցուցաբերել ուշադրություն ու գնահատանք նույնիսկ ամենափոքր գործողությունների միջոցով։
Ի՞նչ է հարկավոր, որպեսզի դու ավելի հեշտ կարողանաս արտահայտվել, երբ ինչ–որ բան ճիշտ չի աշխատում։ Երբ տեսնում ես որևէ սխալ:
Սա բավականին զգայուն հարց է, որը նպատակ ունի խրախուսել բաց խոսակցություն թիմում կամ խմբում։ Այն օգնում է հասկանալ, թե որ պայմաններն ու միջավայրը կարող են աջակցել ավելի անկեղծ շփմանն ու խնդիրների արագ լուծմանը։
Որն է՞ այն արժեքը, որը մեր ընկերությունն արժևորում է տեսականորեն, բայց միշտ չի, որ կիրառում է իրականում.
Այս հարցը կարող է բացահայտել հուսահատության կետեր, որոնց մարդիկ հանդիպում են աշխատանքի ընթացքում, երբ խոստացված մշակույթը չի համընկնում գործնական իրավիճակների հետ։ Այն հրավիրում է անկեղծ խոսակցության՝ կազմակերպության արժեքների և նրանց գործնական կիրառման միջև եղած տարբերության շուրջ։
Ի՞նչ է, որ մենք կարող ենք սխալ կերպով ենթադրել քո փորձի մասին, և որը արժե վերանայել կամ ճշգրտել
Սա մի հարց է, որը նպաստում է խոր ճանաչմանն ու բաց հաղորդակցությանը՝ փորձելով բացահայտել այն ենթադրությունները, որոնք կարող են խոչընդոտել ճիշտ ըմբռնումը կամ համագործակցությունը։ Այն հատկապես օգտակար է, երբ ցանկանում ենք հասկանալ մարդու իրական պատմությունը, արժեքները կամ հմտությունները:
Ի՞նչ է թաքցրել քո թիմակիցը՝ հնարավոր է, որ չի բացահայտել է կամ չի կիսվել, որը մենք պետք է անպայման լսենք
Այս հարցը նպատակ ունի խրախուսել անկեղծություն և բաց խոսակցություն թիմում։ Այն կարող է օգնություն լինել՝ բացահայտելու կարևոր մտքեր, հուզումներ կամ առաջարկներ, որոնք չեն հնչել, սակայն կարող են արժեքավոր լինել բոլորի համար։ Մյուս կողմից էլ, եթե իրոք եղել են դեպքեր, որոնք թաքցվել են, գուցե կկարողանաք բացահայտել:
Եթե դու մեկ շաբաթով լինեիր ղեկավարի դերում, ի՞նչ կլիներ այն առաջին բանը, որ կփոխեիր.
Սա խթանում է քննադատական մտածողություն ու ստեղծարարություն՝ պարզելու, թե ինչով կարելի է սկսել բարեփոխումները կամ բարելավել մթնոլորտը՝ երբ ունես հնարավորություն ազդելու։ Այն հատկապես օգտակար է թիմային քննարկումներում կամ առաջնորդության զարգացման շրջանակներում։
Նվնվալ, թ՞ե չնվնվալ
Նվնվացողների 3 տեսակները...Ավելին
Մեկնաբանություններ