
25.06.2026
Ի՞նչ է Կոբրայի էֆեկտը
Երբ խնդիրը լուծելու համար նախատեսված միջոցն իրականում խրախուսում է վարքագիծ, որը մեծացնում է հենց այդ խնդիրը։
Հիմնական դասը պարզ է․ մարդիկ միշտ հարմարվում են խթաններին՝ հաճախ անսպասելի ձևերով։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ` ՀՆԴԿԱՍՏԱՆ, 19-ՐԴ ԴԱՐ
Ամեն ինչ սկսվեց մեկ պարզ լուծումից
- Պարգև։ Իշխանությունը պարգև սահմանեց յուրաքանչյուր սպանված կոբրայի համար։ Սկզբում ստացվեց։
- Շահագործում։ Տեղացիները սկսեցին միտումնավոր բուծել կոբրաներ՝ պարգև ստանալու համար։
- Դադարեցում։ Ծրագիրը փակվեց։ Բուծողներն ազատ արձակեցին այլևս անարժեք օձերին։
- Արդյունք։ Կոբրաների թիվն ավելի շատացավ, քան սկզբում էր։ Խնդիրը խորացավ։
ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՒՈՐ
Չորս պատճառ առաջնորդների համար
Ռազմավարական կանխատեսում
Մտածեք երկրորդական հետևանքների մասին։ Արագ լուծումները ստեղծում են թաքնված խոցելիություններ։
Որակյալ որոշումներ
Ուժեղ առաջնորդությունը պահանջում է դատողություն. նորարարությունը՝ հավասարակշռված անցյալի դասերով։
Էթիկական պատասխանատվություն
Սխալ խթանները կարող են աշխատողներին մղել ոչ էթիկական վարքագծի և քայքայել մշակույթը։
Վստահության պահպանում
Վստահությունը փխրուն է։ Երբ համակարգերը շահագործվում են, այն կորչում է, իսկ վերականգնելը դառնում է չափազանց թանկ։
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՔ
Գործունեություն ≠ Արդյունք
Սխալ չափանիշներին կապված խթանները բերում են մանիպուլյացիայի, ոչ թե իրական առաջընթացի։ Պարգևատրման համակարգը պետք է հաշվի առնի մարդկային վարքագիծը, ոչ միայն թվերը։
«Դու ստանում ես այն, ինչ չափում ես։ Բայց զգույշ եղիր, թե ի՞նչ ես չափում, որովհետև հենց դա էլ կստանաս։» Էլի Գոլդրատ
«Երբ պարգևները սխալ են սահմանված, մարդիկ գործում են՝ առավելագույնի հասցնելու պարգևը, ոչ թե արդյունքը»։ Վիջայ Գովինդարաջան, բիզնես փորձագետ
Յոթ սկզբունք պարգևների նախագծման համար
01 Կենտրոնացեք մեծ պատկերի վրա։ Պարգևատրեք երկարաժամկետ նպատակներին համահունչ վարքագիծ։
02 Մտածեք ամբողջականորեն։ Ներգրավեք բոլոր բաժինները Ժամանակին տրված հետադարձ կապը նախագծման մեջ։
03 Հավասարակշռեքր չափանիշները։ Արագությունը՝ ճշգրտության, քանակը՝ որակի հետ։
04 Փորձարկեք ծրագիրը։ Նախ փորձնական, ապա լայն տարածում։
05 Վերանայեք կանոնավոր։ Պայմանները փոխվում են. խթանները նույնպես:
06 Խրախուսեք թափանցիկությունը։ Ժամանակին տրված հետադարձ կապը սխալները բացահայտում է վաղ։
07 Եթե պետք է՝ դադարեցրեք։ Ավելի լավ է կանգնել, քան խորացնել սխալը։
Կոբրայի էֆեկտը օձերի մասին չէ՝ այն հայելի է
Ընկերությունները, որոնք չեն հասկանում այս սկզբունքը, վտանգում են սխալ վարքագծի խրախուսումը, վստահության կորուստը և խաթարում են երկարաժամկետ հաջողությունը։
ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԸ
Մարդիկ ստեղծագործ են
Եթե տրամաբանության մեջ կա թույլ օղակ, մարդիկ այն անպայման կգտնեն։ Միշտ: Առաջնորդի գործն է կանխատեսել անսպասելի հետևանքները և համադրել պարգևատրումները ընկերության իրական նպատակների հետ։
ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ, ԵՐԲ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՔ ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ՀԱՐՑՐԵՔ՝
Ի՞նչն է ամենա վատը, որ կարող է պատահել:
Որո՞նք են առաջարկված ծրագրի բացերը:
Ամենաուժեղ կազմակերպությունները ոչ թե ամենաարագն են շարժվում, այլ նրանք, ովքեր գիտեն՝ ինչու։
Մեկնաբանություններ