
05.05.2025
SatisfAI-ի գլխավոր գրասենյակը Երևանում այցելելը նման է ոչ թե սովորական ստարտափի գրասենյակ մտնելուն, այլ մուտք գործելուն դեպի հաճախորդների փորձառության ապագայի տիրույթ։
Հիմնադրված Հայկ Կարապետյանի և Արթուր Հարությունյանի կողմից, SatisfAI-ն առաքելություն ունի անցնել ավանդական բավարարվածության գնահատականներից այն կողմ։ Փոխարենը, թիմն օգտագործում է արհեստական բանականություն՝ վերլուծելու ձայնային նմուշները, քարտեզագրելու հաճախորդների փորձառության ճանապարհային քարտեզը և վերծանելու ամենօրյա փոխազդեցություններում թաքնված հուզական ենթատեքստը։ «Ընկերությունների մեծ մասը հավաքում է անիմաստ բավարարվածության գնահատականներ», - ասել է Հայկ Կարապետյանը՝ SatisfAI-ի համահիմնադիրը։ «Մենք ավելի խորն ենք գնում՝ զանգերի կենտրոնի զրույցների, սպասարկման տեսախցիկներում գրանցված դեմքի չնչին արտահայտությունների և նույնիսկ գրավոր հետադարձ կապի զգայականներ նրբությունների մեջ», - ավելացրել է Արթուր Հարությունյանը՝ մյուս համահիմնադիրը։
SatisfAI-ն արհեստական բանականության տեխնոլոգիան բացահայտում է օրինաչափություններ հաճախորդների բոլոր սեգմենտներում՝ ապահովելով, որ ոչ մի կարծիք չկորչի։ SatisfAI-ի ազդեցությունն արդեն շոշափելի է. ընկերությունը վերջերս գործընկերություն է հաստատել BDO Հայաստանի հետ, համագործակցել է UEICT-ի հետ Silicon Mountain Tech Forum-ի համար և ներդրել է իր հարթակը երեք բանկերում՝ երկու լրացուցիչ բանկերի և մեկ բջջային օպերատորի ներդրման աշխատանքները ընթացքի մեջ են՝ ամրապնդելով իր դիրքը Հայաստանի արագ աճող տեխնոլոգիական էկոհամակարգում։
Մասնավոր հատվածից բացի, SatisfAI-ն նշանակալի քայլեր է կատարել նաև հանրային հատվածի նորարարության մեջ։ Հարթակը ներդրվել է Երևանի քաղաքապետարանում, և շարունակվում են բանակցությունները՝ դրա օգտագործումը ընդլայնելու այլ պետական կազմակերպություններում։ Իր նորարարության և ազդեցության ճանաչմամբ, SatisfAI-ն ընտրվել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից երկիրը ներկայացնելու Փարիզի Viva Technology 2024-ում և Բարսելոնայի Mobile World Congress 2025-ում՝ աշխարհի առաջատար տեխնոլոգիական ցուցահանդեսներից երկուսում։
Խոշոր բանկերից մեկում ցուցադրության ժամանակ, գործարքներից անմիջապես հետո SatisfAI-ի հարթակն հաճախորդներին տվել է մտածված, հաճախորդամետությանը բնորոշ հարցեր։
Հաջորդ փուլն ընդգրկում է առաջադեմ արհեստական բանականության մոդուլների գործարկումը, որոնք ունակ են վերլուծել հեռախոսազանգերի-կենտրոնների զրույցներն ու մասնաճյուղի տեսախցիկների նյութերը՝ օգնելով իրական ժամանակում բացահայտել լրացուցիչ աջակցության կարիք ունեցող հաճախորդներին և լավ արդյունք ապահովող աշխատակիցներին ։
SatisfAI-ի նոր գործընկերությունը Limitless Technologies-ի հետ կընդլայնի իր ներկայությունը Լիբանանում, Հորդանանում և Եգիպտոսում՝ միավորելով տարածաշրջանային խորհրդատվական փորձը իր արհեստական բանականության հնարավորությունների հետ։ «Մենք կառուցում ենք մի ապագա, որտեղ բիզնեսները հասկանում են հաճախորդներին որպես մարդկանց, ոչ թե պարզապես տվյալներ, որտեղ արդյունավետությունն ու ապրումակցումը գնում են ձեռք ձեռքի՝ հատկապես առողջապահության պես ոլորտներում», - կիսվել է Հայկ Կարապետյանը։
Ուսումնասիրեք ընկերության հարթակը https://satisfai.live և վերաիմաստավորեք ձեր պատկերացումը հաճախորդների փորձառության մասին։

ԱՐՓԱ ինստիտուտի «STEM Expo 2025» նախաձեռնությունը
2025 թվականի ապրիլի 19-ին Մարիոթ հյուրանոցը վերածվեց ստեղծագործության, հայտնագործության և գիտության եռուն կենտրոնի, քանի որ «STEM Expo 2025»-ը համախմբեց ավելի քան 200 ուսանողների և 30+ մանկավարժների ամբողջ երկրից...Ավելին
Հայաստանը կլինիկական տվյալների գիտության նոր կենտրոն. PHUSE-ի պատմական մեկնարկը Երևանում
Մայիսի 2-ին կարևոր օր է Հայաստանի համար. միջազգային հեղինակություն վայելող PHUSE կազմակերպությունը առաջին անգամ իր միջոցառումը կանցկացնի Երևանում...Ավելին
Պատմական այց․ AWS-ի Ջեֆ Բարը գալիս է Հայաստան
Առաջին անգամ Ջեֆ Բարրը՝ AWS-ի փոխնախագահն ու գլխավոր ջատագովը, այցելում է Հայաստան, և դա տեղի է ունենալու 2025թ. մայիսի 24-ին AWS Community Day Armenia-ի ժամանակ...Ավելին
Մեկնաբանություններ