loader
< Վերադառնալ
img

03.12.2023

Ասում են՝ անունը և ճակատագիրը փոխկապակցված են: Շատ տեսություններ կան, որ իրար են կապում անձի անունը ու նրա ապագան, բազում գրքեր բացատրում են անձի հաղթանակներն ու անհաջողությունները՝ ելնելով անվանակոչությունից: Ու թեպետ նման կարծիքները գիտական որևէ հիմք չունեն, անունը, այնուամենայնիվ, լուրջ ազդեցություն ունի մեր ողջ կյանքի վրա: Պատճառը նրանումն է, որ մեր անունը որոշակի էմոցիաներ է առաջացնում թե՛ մեր մոտ, թե՛ դիմացինի մոտ: Մարդիկ հակված են, հաճախ՝ ենթագիտակցության մակարդակում, ունենալ իրենց պատկերացումները մեր մասին՝ ելնելով զուտ մեր անունից: Շրջապատող մարդիկ ընկալում են մեզ յուրովի, ու մեր անունը այս պարագայում որոշիչ դեր է խաղում: Մեր անվան ընկալումը կարևոր է ոչ միայն այլոց մոտ էմոցիա ու կանխակարծիք առաջացնելու հարցում, այլ նաև՝ մեր սեփական անձի ընդունման ու ինքնազգացողության համար: Եթե մեր անունը չենք կրում սիրով ու հպարտությամբ, եթե անունը մեզ մոտ անինքնավստահություն է առաջացնում, կամ պարզապես չի ասոցացվում սեփական «ես»-ի հետ՝ մեր ինքնազգացողությունը դրանից միայն տուժելու է: Մարդիկ, ովքեր չեն սիրում իրենց անունը, դժվարություն են ունենում կյանքի տարբեր փուլերում ցանկացած փոփոխություններին ադապտացվելու հարցում:

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2022-ին Հայաստանում ծնվել է 17158 աղջիկ և 19195 տղա: Իգական անուններից ամենկիրառելին եղել է Նարե անունը: Երկրորդ ամենատարածվածը Արփի անունն է: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Մարիան: Տասնյակում են Մանե, Լյուսի, Մարի, Անահիտ, Անգելինա, Մարիամ, Եվա անունները: Արական անուններից ամենկիրառելին եղել է Դավիթ անունը: Երկրորդ ամենատարածվածը Նարեկ անունն է: Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Հայկը: Տասնյակում են Մոնթե, Տիգրան, Արեգ, Մարկ, Միքայել, Դանիել, Ալեքս անունները:

Առաջին նվերը, որ ստանում ենք մեր ծնողներից՝ մեր անունը, մեր մասին առաջնային տեղեկությունն է, որ կրում ենք ողջ կյանքի ընթացքում: Անուն ընտրելը , միաժամանակ, և շատ հուզիչ է, և՝ շատ պարտավորեցնող: Անունները արտացոլում են ծնողների անձնական ճաշակը ու նախընտրությունը: Ընտրում են թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից անուններ: Ամենատարածված տարբերակներից է երեխային անվանել ընտանիքի այլ անդամի անվամբ` հիմնականում ծնողների:

Նոր տարածում գտնող տենդենց է ընտրել չկրկնվող ու տարբերվող անուն: Անունը կարող է կրել ազգային բաղադրիչ, ինչպես օրինակ՝ Հայկ անունը: Մեր ազգի հերոսների անունները լայն տարածում են գտել հասարակության մեջ: Վերջինիս վառ օրինակն է Մոնթե անունը: Սրբերի անվամբ անվանակոչելը թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում դարեր շարունակ ամենաընդունված տարբերակներից է եղել (օր.՝ Մարիամ, Մարիա, Մարի, Մերի): 

Իզուր չէ, որ անուն ընտրելը ո՛չ միայն հուզիչ է, այլ նաև՝ շատ պատասխանատու: Լրջորեն մոտեցեք այդ գործընթացին և փորձեք այնպիսի անուն ընտրել, որը Ձեր երեխային կօգնի, այլ ոչ թե կլինի ինքնահաստատման փորձ սեփական ընտանիքում:


https://www.armstat.am
https://www.bbc.com/future/article/20210525-how-your-name-affects-your-personality

Մարիամ Ա. Պետրոսյան

cYerevan2838

Մեկնաբանություններ

կարդացեք նաեվ
img

Անհասանելի աղջկա դերում․ ե՞րբ է անհասանելիությունը գրավիչ տղամարդկանց համար

Բոլորս էլ ականատես ենք եղել բազում դեպքերի, երբ անհասանելի կինը ավելի ցանկալի է թվացել։ Միևնույն ժամանակ շատ տղամարդիկ պնդում են, որ «անհասանելի երևալու խաղը» շատ վանող է իրենց համար...Ավելին

img

Սեր ամուսնալուծությունից հետո. ինչպե՞ս գտնել նոր կյանքի կեսի

Ամուսնալուծությունը լավագույն դեպքում սթրեսային իրադարձություն է, իսկ վատագույն դեպքում՝ կործանարար հետևանքներ թողնող ճակատագրական ու շրջադարձային կետ մարդու կյանքում...Ավելին

առավել ընթերցվող