
24.09.2023
Երևանցիները նույնիսկ եթե բացարձակապես չեն առնչվում կրիպտո ոլորտի հետ, միևնույն է գրեթե ամեն օր հանդիպում են այնպիսի տերմինների, ինչպիսիք են «կրիպտո» և «Բիթքոին»։ Պատճառը հիմնականում մարդաշատ վայրերում և կենտրոնական փողոցներում գտնվող կրիպտո կանխիկացման և փոխանակման գրասենյակներն են։ Դրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի և գնալով աճում է։
Այս փաստը այնքանով է հետաքրքիր, որ Հայաստանում այս ոլորտը չունի որևէ կարգավորում, չի վերահսկվում ու անգամ «կրիպտոարժույթ» բառը սահմանված չէ օրենսդրության մեջ։
Այդ գրասենյակներից շատերը, օգտվելով ոլորտի կարգավիճակից, նույնիսկ չեն գրանցել իրենց գործունեությունը։ Սակայն, ամեն դեպքում, նշենք, որ մեծ մասը իրավաբանական անձիք են՝ ԱՁ, ՍՊԸ կամ անգամ ՀԿ։
Այդ կազմակերպությունները չեն կարող ստանալ համապատասխան լիցենզիա, քանի որ Հայաստանում բացակայում է կրիպտոարժույթների և դրանց հետ կապված գործառույթների լիցենզավորումը։ Այսպիսով, դրանք փաստացի զբաղվում են կրիպտոարժույթների առք ու վաճառքով, սակայն սովորաբար դասակարգում են իրենց գործունեությունը որպես բրոքերային, ՏՏ կամ այլ ծառայությունների մատուցում։
Նույնիսկ այն կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս ինչ-որ չափով օրինական դաշտում, գործարքների զգալի մասը իրականացնում են կանխիկ կամ անհատական հաշիվների միջոցով՝ այդպիսով հարկային տեսանկյունից մնալով ստվերում։ Պատճառներից մեկն այն է, որ ՀՀ բանկերը չեն տրամադրում հաշիվներ բացելու հնարավորություն իրավաբանական անձանց, որոնք գործունեություն են ծավալում կրիպտո ոլորտում։
Այս հարցի շուրջ արդեն իսկ ընթանում են մի քանի դատական գործեր։ Օգտատերերը՝ չկարողանալով գալ համաձայնության բանկերի հետ, դատարանում են վիճարկում նրանց հաշիվները արգելափակելու կամ ընդհանրապես հաշիվ չբացելու որոշումները։ Սակայն ակնհայտ է, որ քանի դեռ կրիպտոարժույթները գտնվում ընթացիկ կարգավիճակում, դժվար թե ֆինանսական կառույցները խրախուսեն դրանց հետ կապված գործարքները։
Հարցին վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ է ոլորտի իրավականցում և համապատասխան լիցենզավորում։
Բնականաբար, նույնիսկ ոլորտի կարագավորման և վերահսկման մեխանիզմներ ներդնելուց հետո կլինեն կազմակերպություններ և անհատներ, որոնք կշարունակեն գործել ստվերում։ Դա անխուսափելի է ցանկացած ոլորտի համար։ Գուցե կրիպտո ոլորտում նման վարքագիծը էլ ավելի շատ է տարածված, բայց, այնուամենայնիվ, կարևոր է ընդունել, որ այս մասնակիցների մի զգալի մասը ցանկանում է օրինականացնել իրենց գործունեությունը։ Դա նրանց թույլ կտա բացել բանկային հաշիվներ և ընդլայնել մատուցվող ծառայությունների առաջարկները: Ստեղծելով բարենպաստ պայմաններ կրիպտոարժույթների գրանցման, դրանց առք ու վաճառք և այլ գործառույթներ իրականացնելու համար, տասնյակ կազմակերպություններ կօրինականացնեն իրենց գործունեությունը, ինչը կբերի ոչ միայն ընդհանուր ոլորտի զարգացմանը, այլ նաև հարկատուների քանակի և նրանց կողմից վճարվող հարկերի գումարների զգալի աճի։
Նշենք որ, բացի կրիպտո կանխիկացման և փոխանակման գրասենյակներից, կան նաև բազմաթիվ հայկական կրիպտո ստարտափեր, որոնք չեն կարողանում իրենց գործունեությունը գրանցել և իրականացնել Հայաստանում այդ նույն պատճառներով։
Չնայած նշված բոլոր բարդությունների, կրիպտո ոլորտը Հայատանում շարունակում է ընդլայնվել և դրա կարգավորումը միանշանակ կբերի էլ ավելի մեծ տեմպով զարգացմանը։
Պրակտիկա, որը փոխում է ապագադ. INKOMPASS 2025՝ Հայաստանում
Միացիր PMI Հայաստանի INKOMPASS փորձնակության ծրագրի մեջ՝ մի փորձառություն, որը նորովի է ներկայացնում մասնագիտական ուղին իրական մարտահրավերների և մենթորության միջոցով...Ավելին
SatisfAI-ի ներսում. հայկական ստարտափը, որն օգտագործում է AI, որպեսզի հաճախորդներին լինեն լսված
SatisfAI-ի գլխավոր գրասենյակը Երևանում այցելելը նման է ոչ թե սովորական ստարտափի գրասենյակ մտնելուն, այլ մուտք գործելուն դեպի հաճախորդների փորձառության ապագայի տիրույթ...Ավելին
Երբ լեռները հանդիպում են տեխնոլոգիաներին
Լեռնային բարձրավանդակում, որտեղ խաչքարերն արտացոլում են հավատի և դիմացկունության դարերը, նոր պատմություն է ծնվում: Այս անգամ այն չի փորագրվում քարի մեջ, այլ գրվում է կոդով...Ավելին
Մեկնաբանություններ